Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հովհաննիսյան. «Եթե քաղաքապետարանը համագործակցի ՃՈ-ի հետ, ապա գծանշումների խախտումներ չեն լինի»

Սեպտեմբեր 02,2014 15:50

Սեպտեմբերի մեկից Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհների 6 դպրոցների մոտակայքում տեղադրվել են նոր արագաչափեր: Այս թեմայով ասուլիսի ընթացքում, այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այդ տարածքներում խախտումների վերաբերյալ դեռ արձանագրություններ չկան:

Պրն Հովհաննիսյանի խոսքով՝ ճանապարհային ոստիկանության տեսանկյունից այս արագաչափերը դրական ազդեցություն կթողնեն անվտանգ երթեւեկություն ապահովելու համար: Նրա խոսքով՝ շնորհիվ տեղադրված արագաչափերի, անցյալ տարի ոչ մի մահ չէր արձանագրվել դպրոցների տարածքում, իսկ վարորդներն էլ չեն գերազանցում թույլատրելի արագությունը եւ խախտումներ չեն կատարում:

Սակայն, պրն Հովհաննիսյանը օրինակ բերեց, որ անցյալ տարի Ռուբինյանց փողոցով երթեւեկության արդյունքում գրանցվել էր մոտ 10 հազար խախտում, որոնք միայն այն պատճառով էին, որ ծառի ճյուղը ծածկել էր արագաչափը եւ վարորդները այն տեսնել չէին կարողանում. «Նման դեպքերում ՃՈ-ն պետք է համագործակցի քաղաքապետարանի հետ եւ այնպես անի, որ նշանները տեսանելի լինեն 100 մ հեռավորության վրա»:
Պրն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ քաղաքապետարանի կողմից սխալ կատարած ճանապարհային գծանշումների վերաբերյալ խախտումներին եւ նշեց, որ ճանապարհային ոստիկանության կողմից մշտադիտարկում չի իրականացնում գծանշումները կատարելիս. «Ինչո՞ւ են խաչմերուկի մեջտեղում գծանշում անում հետիոտնային անցումների համար կամ ինչո՞ւ են հաշմանդամների համար թեքահարթակները հենց խաչմերուկի հատվածում կառուցում: Սա օրենքի խախտում է»:

Պրն Հովհաննիսյանը վստահ է. «Եթե քաղաքապետարանը համագործակցի ՃՈ-ի հետ, ապա գծանշումների խախտումներ չեն լինի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930