Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Սեպտեմբեր 02,2014 17:21

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 2-ին,անցկացվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նիստին մասնակցում էին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակից քաղաքների ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել ծրագրի փորձագետներին և հայտատու քաղաքների ներկայացուցիչներին՝ մրցույթին ակտիվորեն մասնակցելու համար:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է 2013 թվականից և այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Եղեգնաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Քաջարան և Կապան քաղաքները: Փորձագիտական ուսումնասիրությունների հետ մեկտեղ կազմակերպվել է առցանց քվեարկություն:

Փորձագիտական գնահատականների և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվել Ստեփանավան քաղաքը:
2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան և Քաջարան քաղաքները, որոնք ևս 2015 թվականի ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացնելու են որոշակի ծրագրեր՝ ուղղված քաղաքի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930