Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման հետ

Սեպտեմբեր 02,2014 17:47

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/ Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարար Արամայիս Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հետագա առավել ակտիվ և սերտ համագործակցության հույս է հայտնել:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար և բարձր գնահատելով ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության մշտական աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը բնապահպանության նախարարության հետ՝ Արամայիս Գրիգորյանն իր հերթին ևս հետագա ակտիվ համագործակցության հույս և պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընթացիկ ծրագրային հարցեր, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նպատակով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրման և ՀՀ ջրավազանային կառավարման պլանի մշակման հետ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930