Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի պահուստներից 9 միլիոն դրամ այլընտրանքային աշխատանքային ծառայողներին

Սեպտեմբեր 02,2014 18:52

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 9 միլիոն 150 հազար դրամ կհատկացնի այս տարվա ամռան զորակոչի 61 այլընտրանքային աշխատանքային ծառայողներին վճարելու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության սեպտեմբերի 4-ի նիստի օրակարգից:

Այդ ծառայողներն իրենց ծառայությունն են անցկացնելու կառավարության որոշած վայրերում: «Այլընտրանքային ծառայության մասին»  ՀՀ  օրենքի համաձայն, եթե այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը գերազանցում է 30 կիլոմետր հեռավորությունը, ապա նրան պետք է վճարվի փոխհատուցում, իսկ օրենքի  19-րդ հոդվածով այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում` մինչեւ 30000 դրամի չափով:

Կառավարության որոշման այս նախագիծը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կներկայացնի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա, հանձնաժողովի կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված քաղաքացիների հաշվառման վայրերի եւ ծառայությունն անցնելու վայրերի միջեւ եղած հեռավորությունը չի գերազանցում 30 կմ-ը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում ծառայողներին վճարել միայն օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարները:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930