Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը հաղթեց եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական

Սեպտեմբեր 02,2014 22:18

Շարժայում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության վերջին փուլը:

Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը այսօր ութերորդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Նաֆիսա Մումինովայի նկարմամբ եւ միավորներով՝ 4,5, հավասարվելով ուկրաինուհի Աննա Ուշենինային, հնդիկ Դրոնավալի Հարիկային բաժանում է մրցաշարային աղյուսակի 4-ից 6-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ընթանում է վեցերորդ տեղում:

Իսկ ահա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լեւոն Արոնյանը, որն իր իրական հնարավորություններից անհամեմատ ցածր է հանդես եկել Սենթ Լուիսում մեկնարկած Սինքվիլդի գավաթի խաղարկության առաջին շրջանում, մեկօրյա հանգստից հետո վաղը ուժերը կչափի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Իսկ մրցաշարային աղյուսակը հինգ միավորով գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը ոչ մի միավոր չի կորցրել:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930