Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Պատրաստ ենք հարգել ժողովրդի ցանկացած որոշում». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 03,2014 12:07

Հատված ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից:

-Մի անգամ ընդդիմությունը դիմեց ՍԴ եւ, ըստ էության, հաջողություն արձանագրեց. մեծամասնությունը ստիպված եղավ փոխել օրենքը՝ գոնե մասամբ հաշվի նստելով ոչ իշխանական ուժերի եւ քաղաքացիական ակտիվիստների նկատառումների հետ։ Բացառո՞ւմ եք, որ այս դեպքում էլ կարող է նույնը կրկնվել։

– Երբ ասում են՝ ընդդիմությունը դիմեց ՍԴ եւ հաղթեց, հարց է առաջանում. ի՞նչը հաղթեցիք։ Օրենքը բովանդակային առումով չի փոխվել՝ մնացել է իր «տեղում», ես ՍԴ-ում էլ հայտարարել եմ՝ բոլորս էլ հաղթել ենք։ Մեզ ասում են՝ դեղին ափսեն մեր դուրը չի գալիս, սպիտակ ափսեն է դուր գալիս…

Ընդհանրապես երբ խոսում ենք կուտակային կենսաթոշակների համակարգի մասին, չի կարելի հարցը այդպես ներկայացնել՝ ափսեն սպիտա՞կ է, թե՞ դեղին։ Կա փաստ, որդեգրված սկզբունք՝ մեր քաղաքացիների վաղվա կենսաթոշակն ապահովելու համար այսօրվանից ե՛ւ քաղաքացին, ե՛ւ պետությունը պարտադիր պիտի մասնակցեն այդ համակարգի կայացմանը։ Սա՛ է մեր ասածը։

Առաջ էլ էինք նույնը ասում, բայց քանի որ Սահմանադրական դատարանը համարեց, որ մարդկանց իրազեկելու, բարեփոխման էությունը հասարակության տարբեր շերտերին հասանելի դարձնելու ժամկետը բավարար չէ, մասնավոր սեկտորի համար 3 տարով հետաձգեցինք այդ ժամկետը. փաստորեն սա ենք արել՝ ընդունելով օրենքի բարեփոխված տարբերակը։

-Կուտակայինի թնջուկին գումարվում են սահմանադրական փոփոխությունները, որոնց նկատմամբ քառյակի բոլոր ուժերը, բացի Դաշնակցությունից, նաեւ ՕԵԿ-ը, ունեն խիստ բացասական դիրքորոշում։

-Սահմանադրական փոփոխությունները, փառք Աստծո, ընդունվում են հանրաքվեով։ Անկախ նրանից՝ կուսակցությունները կո՞ղմ են, թե՞ դեմ, խորհրդարանը կհաստատի՞, թե՞ չի հաստատի բարեփոխումների փաթեթը, քվեարկությունն ինչ արդյունք կունենա՝ վերջին հաշվով, հանրությունն է որոշում ընդունելու, եւ թող որեւէ մեկն իր վրա պատասխանատվություն չվերցնի հանրության անունից խոսելու. ամեն մեկը կարող է իր կարծիքն ասել։

Քաղաքական մեծամասնությունը նախաձեռնել է այդ բարեփոխումները, եւ մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք հարգել ժողովրդի ցանկացած որոշում՝ ինչպիսին էլ լինի այդ որոշումը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930