Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը նահանջեց վերջին հորիզոնական, իսկ Ֆաբիանո Կարուանան շշմեցնում է

Սեպտեմբեր 03,2014 23:05

Սենթ Լուիսում ընթացող «Սինքվիլդի գավաթ» շախմատային գերմրցաշարում Ֆաբիանո Կարուանան ֆանտաստիկ խաղ է ցուցադրում:

Խաղացվել է վեց տուր եւ իտալացին պարտության է մատնել բոլոր էլիտար մրցակիցներին՝ Մագնուս Կարլսենին, Լեւոն Արոնյանին, Հիկարու Նակամուրային, Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ Վեսելին Տոպալովին:

Լեւոն Արանյանը միավորը բաժանեց Հիկարու Նակամուրային հետ եւ 2,0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Լուսանկարը՝ մրցաշարի կայքէջի

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930