Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հայկական կինոկատակերգություն՝ «Մեր սրտի տնակը»

Սեպտեմբեր 04,2014 20:38

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի՝ «Մեր սրտի տնակ»-ի (Домик в сердце) պրեմիերան: Ֆիլմը կատակերգություն է, որի մեջ դերակատարություն ունեն հայ և ռուս դերասաններ, ինչպիսիք են Խորեն Լևոնյանը, Մարիա Սյոմկինան, Արմեն Ջիգարխանյանը, Եկատերինա Ստրիժենովան և այլք: Գլխավոր միտքն այն է, որ ընտանիքը կփրկի ամեն ինչ: Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նպատակն է նաև ցույց տալ, որ հայը կարող է լինել հաջողակ, հարուստ, իր քրտինքով ստեղծել իր ընտանիքի բարեկեցությունը, և ոչ թե լինել մորթված ու լացկան:

«Պետք է անընդհատ խոսել ընտանիքի և այն բոլոր արժեքների մասին, որոնք մարդկությունը առօրյա ընթացքի մեջ կարող է ուղղակի մոռանալ: Հետ վերադարձը դեպի ընտանիք շատ կարևոր է: Սա ոչ միայն հայրենադարձության մասին է, այլև ընտանիքի»,– ասում է Հ. Քեշիշյանը:

Ֆիլմը բավականին արագ է նկարահանվել՝ մոտ 1 ամսում, իսկ նկարահանումները տեղի են ունեցել 3 տարբեր վայրերում՝ Երևանում, Մոսկվայում և Դիլիջանում: Ռեժիսորը պատահական չէ ընտրել Դիլիջան քաղաքը. «Այդտեղի բնությունը մենք հայերս երբեմն չենք նկատում. անցնում ենք այդ սարերի, գեղեցիկ տների կողքով, բայց առանց նկատելու: Երբեմն կարելի է կանգնել և ուղղակի տեսնել այդ գեղեցկությունը, բարությունը և գիտակցել, որ այդ ամենը մերն հողն է»:

Ֆիլմի դերասաններից Ե. Ստրիժենովան խոստովանում է, որ երբ իմացավ՝ Արմեն Ջիգարխանյանն էլ է խաղալու ֆիլմում, միանգամից համաձայնեց: Խորեն Լևոնյանը «Մեր սրտի տնակը» ֆիլմը համարում է վերջին 30-40 տարիների այն եզակի ֆիլմերից, որտեղ հայ մարդը իր ազգի հետ շփվելիս խայտառակ չի լինում և խայտառակությամբ չի ներկայանում աշխարհին. «Յուրաքանչյուր հայ, որ ապրում է Ռուսաստանում, կարող է ծեծի իր կողքի հարևանի դուռը ու ասի՝ կնայե՞ս էս ֆիլմը: Հաստատ երկու ազգի ներկայացուցիչներն էլ կնայեն ֆիլմը ու բավականություն կստանան»:

«Իմ սրտի տնակը» ֆիլմը կարելի է դիտել Մոսկվա կինոթատրոնում:

 

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժաննա says:

    Խորենն արդեն կրկնվում է և հոգնեցնում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930