Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Սեպտեմբեր 05,2014 20:55

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա: Պարոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ բարեկամական խմբերի գործունեության շնորհիվ կապերն առավել կամրապնդվեն: Նա կարեւորեց Մեղրիի հէկի, Հայաստան-Իրան երկաթգծի եւ էներգակիրների ներկրման հետ կապված ծրագրերը, երկու բարեկամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսը շնորհավորեց Վահրամ Բաղդասարյանին ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ Իրանի վարած քաղաքականության առաջնահերթություններից է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը:

Դեսպանի համոզմամբ՝ հայ-իրանական միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կշարունակեն զարգանալ՝ հիմնվելով երկու երկրների բարեկամության եւ պատմամշակութային ընդհանրությունների վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930