Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռուսները Գյումրիում մեծ գիտաժողովի են պատրաստվում

Սեպտեմբեր 05,2014 22:38

Երկուշաբթի օրը Գյումրու «Ասլամազյան քույրերի» տուն-թանգարանում ՀՀ-ում ռուսական համագործակցության ներկայացուցչությունը կկազմակերպի գիտաժողով` նվիրված 1-ին աշխարհամարտի 100-ամյակին:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց  պատմաբանների «Վիկտորիա» ակումբի  նախագահ Լիլիթ Ասոյանը, որը և կհամակարգի այն: Ըստ մեր զրուցակցի, գիտաժողովին կմասնակցեն մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նաև Գյումրիում ՌԴ հյուպատոսը, նույն այս քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներն ու Գյումրու զինվորական «Պետուշոկ» թաղամասում գտնվող, ՌԴ կառավարությանը ենթարկվող թիվ 19-րդ դպրոցի անձնակազմը: Այն ռուսական համագործակցության ներկայացուցչության հետ առաջին համատեղ միջոցառումն է Գյումրիում:

Լիլիթ Ասոյանի փոխանցմամբ, մասնակիցները սկզբում այցելելու են «Պատվոբլուր»  հուշահամալիր, որտեղ հանգչում են ռուս նահատակները: Այնուհետ մասնակցելու են ցուցահանդեսի. ցուցադրվելու են առաջին աշխարհամարտին նվիրված արխիվային լուսանկարներ, որոնք արվել են հենց այդ ժամանակահատվածում` ռազմաճակատից: Լիլիթ Ասոյանի տեղեկացմամբ, լուսանկարներում պատկերված են պատերազմի մասնակիցները, ռուս կայսր Նիկոլայը` իր որդու` թագաժառանգ Ալեքսեի հետ, ինչպես նաև տեսարաններ ռազմաճակատի հոսպիտալներից: Ցուցանմուշները  պատմում են ճակատամարտերի, հերոսների սխրանքների, ռազմաճակատի առօրյայի, և թիկունքում տիրող տրամադրությունների մասին: Ներկայացվելու են նաև առաջին աշխարհամարտի քարտեզները, փաստաթղթերը, բացիկները, պաստառները, ինքնագրերը: Ցուցահանդեսը եզրափակելու է Բրեստի պայմանագրի քարտեզը: Ըստ մեր զրուցակցի, ցուցահանդեսից զատ նաև թեմատիկ վավերագրական ֆիլմ է ցուցադրվելու:

Ի դեպ, Լիլիթ Ասոյանը տեղեկացրեց նաև, որ այս գիտաժողովը լուսաբանելու համար հատուկ Գյումրի է ժամանելու ռուսական  հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930