Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը` Սուրիկ Խաչատրյանի դատվածության մասին. ««Նստել է», իր պատիժը կրել է, էլ ի՞նչ ես ուզում». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2014 18:40

«Վահե Հակոբյանը շատ հավասարակշռված, լուրջ անձնավորություն է, եւ ընդհանրապես իր բոլոր տեղաշարժերը ես համարում եմ տրամաբանական»,- այսօր` սեպտեմբերի 8-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա նշեց, որ Սյունիքի մարզը հարավային ամենամեծ տարածքն է եւ բազմաթիվ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով նա ցանկալի է համարում, որ այն ունենա սոցիալ-տնտեսական պատշաճ զարգացում` հանուն Հայաստանի:

ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը հավելեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռ անելիքներ ունի. «Նախկինը, եթե քննադատվել է, քննադատվել է ոչ թե վատ աշխատանքի համար, այլ անձնային հատկությունների եւ իրադարձությունների պատճառով: Այդ իրադարձությունների պատճառով մարդը գրեց հրաժարական, քննությունը եւ հետագայում դատարանը պարզեցին նրա անմասնությունը այդ մեղադրանքին, եւ ինչո՞ւ չվերականգնել այդ մարդուն, քանի որ նրա հրաժարականի մի պատճառը հայտնի իրադարձություններն էին, որտեղ ինքը, ինչպես պարզվեց, մեղք չունի: Եթե մարդու անմեղությունը պարզվել է ինչո՞ւ նա չպետք է վերականգնի իր աշխատանքը»:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 5-ին հայտարարել էր, որ 1971-1981 թվականներին Սուրիկ Խաչատրյանը պարբերաբար «նստել է»:  Հարցին, թե ըստ բանախոսների ինչպե՞ս է հանրությունը հանդուրժում նման երեւույթը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ հանրությունը չի հանդուրժում, հանդուրժում է իշխանությունը, եւ իրեն պետք են այդպիսի մարդիկ:

Իսկ Մանվել Բադեյանը սկզբում նշեց, որ յուրաքանչյուրը կարող է մեղադրել ցանկացածին, իսկ հակադարձմանը, որ Սուրիկ Խաչատրյանը 5 անգամ դատապարտվել է, նա հարցրեց «նստե՞լ է»` ստանալով դրական պատասխան Մանվել Բադեյանը շարունակեց. ««Նստել է», իր պատիժը կրել է, էլ ի՞նչ ես ուզում»:

Մանրամասները` տեսանյութում: 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SIRUSH says:

    5 անգամ նստած մարդուն կվստահե՞իր աղջկադ ամուսնացնել հետը, հաստատ՝ ոչ, իսկ ամբողջ մարզը ինչպե՞ս եք հանձնում նրան՝ այդքան խայտառակություններից հետո: Մ. Բադեյան, դուք այդպես եք ասում, որ տհաճ իրավիճակի մեջ չընկնեք, համոզված եմ, որ հոգու խորքում այլ բան եք ասում: Որքան տխուր է, մենակ դուք չեք, դուք բոլորդ՝ պատգամավորներ, նախարարներ, պաշտոնավորներ, բոլորդ վախկոտներ եք… բացի մի քանիսից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930