Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է սահմանից հեռու ծառայած, բուհի շրջանավարտ զինվորի զոհվելու պատճառը

Սեպտեմբեր 08,2014 21:00

Սեպտեմբերի 8-ի առավոտյան, ժամը 8-անց 30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը: Հիվանդանոց տեղափոխելու ժամանակ հրազենային վնասվածքից նա արդեն մահացած է եղել:

Դիլիջանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրա մարմինը տեղափոխվել է Երեւան, քանի որ զինվորականների դիահերձումը Երեւանում է կատարվում: Լոռու կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանին հարցրինք՝ այս դեպքի կապակցությամբ քրեական գործը ո՞ր հոդվածով է հարուցվել: Նա հայտնեց, որ նախաքննություն է կատարվում, առայժմ պաշտոնապես ոչինչ չի կարող հայտնել, դեպքի մասին պաշտոնական հաղորդում կլինի վաղը:

Թե ի՞նչն է սահմանից հեռու ծառայած, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտի զոհվելու պատճառը, հայտնի կլինի առաջիկայում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930