Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գյուղապետի որդին ավտովթարից զոհվել է

Սեպտեմբեր 09,2014 20:55

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները ցնցվել են ցավալի  լուրից: Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Ստարի Օսկոլ քաղաքից Վորոնեժ տանող ճանապարհին ավտովթարից զոհվել է Ոսկեպարի 27-ամյա բնակիչ Ռաֆիկ Խեչումյանը: Նա եղել է մարդատար  մեքենայի մեջ, որին բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարը:

Ոսկեպարցի երիտասարդը  Վանաձորում բուհ էր ավարտել, ուներ մշակութաբանի մասնագիտություն, նա Ռուսաստան աշխատանքի էր մեկնել: Բնավորությամբ  համեստ երիտասարդի մարմինը  կտեղափոխվի հայրենի Ոսկեպար:

Ռաֆիկ Խեչումյանի հայրը` Ավետիս (Էդիկ) Խեչումյանը  2003-2006թթ.եղել է Ոսկեպար համայնքի ղեկավարը, այժմ պատմություն է  դասավանդում Ոսկեպարի միջնակարգ դպրոցում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930