Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք Ծառուկյանին հնարավորություն տանք, եթե լավն է` բրավո, եթե ոչ, ԱԽՔանոց միշտ էլ կա». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2014 21:06

«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանից ժողովրդի հիասթափվելը Գագիկ Ծառուկյանի հետ բանակցելու պատճառով կօգնի այդ ժողովրդին ավելի լավ ապրել, քան մինչեւ հիասթափելը, ուրեմն` իրենք ճիշտ են»,-այսօր Aravot.am-ի հետ ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը, արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ հանրության մի հատված կարծես թե հիասթափված է, որ ՀՀ 1-ին  նախագահը բանակցում, համագործակցում է ԲՀԿ ղեկավարի հետ, որին ընդդիմություն չեն համարում:

Տիկին Թադեւոսյանի խոսքերով` «Չեմ կարծում, թե հիասթափությունը մեր երկրի տնտեսական զարգացման, ապագայի կայացման, մեր երեխաների, ժողովրդի հարազատ երկրում, բնօրրանում ապրելու հնարավորության ամենակարեւոր գործոնն է. ես հիասթափել եմ, ուրեմն` վերջ»:

ՀԱԿ անդամի խոսքերով` չկա հիասթափություն, կարելի կասկածել, կարելի է երկմտել, կարելի է մտածել, բայց հիասթափությունով առաջնորդվել չի կարելի, որովհետեւ հիասթավելով ինչ-որ մեկից, մարդը զրոյացնում է իր ապրելու տենչն ու հնարավորությունը, հայրենիքը ինչ-որ մակարդակի հասցնելու հնարավորությունը. «Հիասթափվող մարդը ինքնասպանության գնացող մարդու է նման: Ինչո՞ւ հիասթափվել, գուցե փորձենք, գուցե տեսենք` Գագիկ Ծառուկյանն իրո՞ք այն չէ, ինչ-որ մենք մտածում ենք, գուցե` Ծառուկյանը շատ ավելի լավ բան կանի պետության, իր ժողովրդի համար: Եկեք փորձենք, Ծառուկյանին տանք հնարավորություն, եթե լավն է` բրավո, եթե այդպիսին չէ, դե աղբանոցը միշտ էլ կա»:

Մանրամասները` տեսանյութում

 

Նշենք, որ այսօր էլ տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Թե ինչ են նրանք քննարկել, կարդացեք` այստեղ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութի նախնական տարբերակում ՈՉ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱԽՔանոցը գրել էինք` աղբանոց, (ձայնագրիչի տեխնիկական պատճառով):

Մեզ հետ զրույցում տիկին Թադեւոսյանը մանրամասնեց` թե ինչ է նկատի ունեցել ԱԽՔանոց ասելով. ««ԱԽՔանոց»-ը քաղաքական կատեգորիա է: Այսինքն` նա կհավասարվի, այն քաղաքական առաջնորդներին, ովքեր իրենց խոստումները չեն կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930