Լրահոս
Օրվա լրահոսը

Խզմալյանը մեկնաբանում է Հայրիկյանի քայլը

Սեպտեմբեր 09,2014 21:11

«Սերժ Սարգսյանից ոչ թե հրաժարական է պետք պահանջել, այլ Սահմանադրությամբ նրա գործողությունները պետք է ճանաչվեն պետական դավաճանություն,- անդրադառնալով հացադուլով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու Պարույր Հայրիկյանի քայլին ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

Ռեժիսորի կարծիքով, «Պուտինը տխրահռչակ սեպտեմբերի երեքից հետո գալիս է ու ցուցադրաբար արհամարհելով մեր մայրաքաղաքն ու նիստուկացը՝ գնում է իր սեփական ռազմաբազա, սա նշանակում է, որ իր ռազմավարական դաշնակցին նսեմացնում ու արհամարհում է: Ղազախների նախագահը մեզ՝ բոլորիս, աշխարհի առջեւ ցուցադրաբար նսեմացնում է: Ոնց որ դասը չսովորած լակոտին ծնողներիդ կկանչես է ասում՝ Ալիեւի նամակը, վերջնագիրն է կարդում է կամ սովորում ես դասդ կամ հասկանալի է՝ ինչ: Այս խեղճ ու կրակ ՀՀԿ նախագահը գնում է Արգենտինա, բայց նախագահ տիկին Քիրշները ժամանակ չի գտնում մի քանի օվկիանոս կտրած ՀՀԿ նախագահին ընդունելու համար: Բայց մենք ըմբռնումով ենք մոտենում մեր նախագահին: Մարդն աշխատում է. ընտանիք է պահում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ամեն ինչ ճիշտ է….Ցավալի է, որ ասողի կինը ՀՀԿ-ական է կամ ՀՀԿ ընտրական ցուցակում ներառված մարդ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930