Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյան. «Թուրքիայի նոր կառավարության թշնամին Թուրքիայի ներսում է»

Սեպտեմբեր 09,2014 22:01

«Թուրքիան` Հայաստանի հետ հարաբերությունների համար նոր ժամանակացույց ունի` հիմնված նոր օրացույցի վրա, որը սկսվում է 2015 թվականի ապրիլի 25-ին»,- այսօր` սեպտեմբերի 9-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  Թուրքիայի նոր քաղաքականության վերլուծության ներկայացման ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա համարում է, որ 2016 եւ 2017 թվականները միտված կլինեն հարաբերությունների կարգավորմանը: Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով` Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի ուժեղ է, քան  Թուրքիայինը: Նրա խոսքերով` Թուրքիայի համար պատճառը վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Ադրբեջանի միջամտությունը սահմանափակելն է.

«Շարժառիթը, որ Թուրքիան կվերադառնա հարաբերությունների կարգավորմանը, անշուշտ, Հայոց ցեղասպանության ճանաչումը թուլացնելն է, բայց ավելի կարեւոր է ավելացնել իր լծակներն ու իշխանությունը Ադրբեջանում»:

Հարաբերությունների կարգավորման առումով` ըստ նրա` միջազգային հանրությունը սպասելիքներ ունի թուրքական կողմից.

«Միջազգային հանրության համար Հայաստանը եւ նրա կառավարությունն արել է ամեն ինչ եւ ավելին` հարաբերությունների կարգավորման համար, եւ Թուրքիան է կասեցնում այդ գործընթացը: Սա կարեւոր է` ճնշումը թուրքական կողմի վրա պահելու համար»:

Իր խոսքը ավարտելով` պարոն Գիրագոսյանը նշեց, որ եզրակացություն չկա, քանի որ տարածաշրջանում իրավիճակը չափազանց դինամիկ է, եւ դեռ վաղ է ինչ-որ վերլուծություններ անելու համար.

«Ավելին` եթե նայենք նախագահ Էրդողանին եւ նոր թուրքական կառավարության մարտահրավերին, նրանց թշնամիները էլ քրդերը չեն, ոչ էլ հայերը կամ հույները: Թուրքիայի նոր կառավարության թշնամին Թուրքիայի ներսում է, թուրքական հասարակության ներսում է` բեւեռացումն է, բաժանումը եւ Թուրքիայի ներսի կոնֆլիկտը, որը ավելի կխորանա եւ կվատանա»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930