Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԱՄՆ ողջունում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. «Ազատություն»

Սեպտեմբեր 09,2014 22:29

Հայաստանում ԱՄՆ դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հավանաբար Ֆրանսիայում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «որտեղ նա հանդիպումներում ազդեցիկ և արդյունավետ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը»:

Այսպիսի հայտարարություն դեսպան Հեֆերնն արեց այսօր երեկոյան՝ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի հայերեն նոր հրատարակության առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

«Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Քերրին առիթ ունեցավ հանդիպել նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ այն նպատակով, որ հակամարտության լուծման ուղղությամբ ջանքեր ձեռնարկվեն», – շարունակեց Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով․ – «Այս խնդրում ՆԱՏՕ-ն առաջնորդող դերակատարում չունի, այս հարցում առաջնորդող դերակատարությունը պատկանում է ԵԱՀԿ-ին: ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ-ին, ընթացող գործընթացը և այն սկզբունքները, որոնք միտված են այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930