Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը նախաձեռնում է մարտական հենակետերի պայմանները բարելավելու ակցիա

Սեպտեմբեր 10,2014 20:12

«Ձեզանից շատերն են հանդես գալիս հայրենասիրական կոչերով, բայց խոսքերից այն կողմ չեն անցնում»,- այսօր այսպիսի քննադատությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին:

Մինչդեռ կոնկրետ գործ պետք է անեն. «Համաձայն եմ, որ շատերը օրհասի պահին զենք կվերցնեն եւ կկանգնեն զինվորի կողքին: Ուշադրությունն ու հոգածությունը զինվորի հանդեպ կարելի է արտահայտել մարտական հերթապահությամբ, դիրքապահների պայմանները բարելավելով»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ հիմա շատերն են արձագանքում կրթօջախներում դասարանների վերանորոգմանն ու կահավորմանը: Նա առաջարկեց այդ նախադեպն օգտագործել մարտական հենակետերում ու կացարաններում. «Թող ցուցանակներն էլ վկայեն, թե ում շնորհիվ են բարելավել զինվորի ծառայության պայմանները: Հուսով եմ այս նախաձեռնությանը կարձագանքեն գործարարներն ու բարերարները, անգամ շարքային քաղաքացիները: Անշուշտ, ՊՆ-ի հետ համագործակցության կարիք կլինի՝ պարզելու բարելավման կարիք ունեցող տեղամասերը, պահանջվող աշխատանքների ծավալները»:

Շուշան Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ մինչ այդ ինքը իր ոչ մարտական խնդրի կատարումը կիրականացնի: Նա հարցրեց Սեյրան Օհանյանին՝ հնարավո՞ր է իր այդ նախաձեռնությունը տեխնիկապես իրականացնել, այսինքն, կահավորել, բարելավել զինվորի պայմանները:

Նախարարը նախ առիթն օգտագործեց եւ շնորհակալություն հայտնեց հուլիս-օգոստոս ամիսներին թեժ իրավիճակի ժամանակ դիրքապահներին պատգամավորների եւ կառավարության անդամների աջակցության համար, բարոյապես եւ հոգեպես ոգեշնչելու համար՝ անկախ կուսակցական խնդիրներից. «1994-ից մինչեւ հիմա մարտական հերթապահություն ենք իրականացնում եւ այդ խնդիրը, ընդհանուր առմամբ բանակային ստորաբաժանումների խնդիր չի, բայց, քանի որ դեռևս լիարժեք  ապահոված չենք խաղաղության պայմաններով եւ դրա շուրջ ընդունված չի համապատասխան փաստաթուղթ, մենք, այնուամենայնիվ, մեր ողջ ուժով եւ ՀՀ սահմաններում եւ Արցախում ՀՀ ԶՈՒ եւ Արցախի պաշտպանության բանակի ուժերով ապահովում ենք մեր սահմանների պաշտպանությունը մարտական հերթապահությամբ»:

Նախարարն ասաց, որ այս տարիներին մեծ աշխատանքն են կատարել՝ պահպանությունից պաշտպանության անցնելու համար. «Հրապարակավ ուզում եմ մեր ժողովրդին հայտնել, որ այսօր բացառված է դասական ոճով լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել հատկապես Արցախում: Որովհետեւ մանավանդ հակատանկային զրահատեխնիկայի դեմ պայքարի եւ դիտարկման, հակազդման, խոցման համակարգերը լիարժեք իրականացված են»:

Ինչ վերաբերում է աջակցությանը, նախարարն ասաց, որ անկասկած, դրա կարիքը կա. «Հատկապես տեխնիկական հարցերը, ինժեներական հարցերը, մարտական հերթապահության հարցերը թողնել ՊՆ-ի վրա, ուժերը սեւեռել նախարարությանը, զինվորին բարոյապես աջակցելու, պատմամշակութային միջոցառումներ իրականացնելու եւ ամենակարեւորը՝ սոցիալական խնդիրներով աջակցելու բանակին»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նիստի ավարտին վստահեցրեց, որ իրենք բոլորով կաջակցեն Շուշան Պետրոսյանի նախաձեռնությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Շատ լավ կլինի, եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ասենք գալուստ Սահակյանը ԱԺ-ի աշխատանքներն այնպես կազմակերպի, որ բացակայողներ քիչ լինեն, իսկ ընդունվող օրենքներն էլ բխեն երկրում ստեղծված իրավիճակից և ժողովրդի շահերից, մարզեր այցելելու ժամանակ ոչ թե կուշտ ուտեն ու քաղաք վերադառնան, համարելով, որ ժողովրդին աջակցեցին, այլ վերադառնալուն պես ձեռնամուխ լինեն սահմանամերձ բնակավայրերին, մասնավորապես Տավուշին վերաբերվող օրինագծեր մշակելուն, իսկ Շուշան Պետրոսյանն իր արվեստը ներկայացնի զինծառայողներին, այլ ոչ թե անհասկանալի առաջարկություններ անի: Ինչ վերաբերվում է մարտական հենակետերի պայմանների բարելավմանն, ապա ՊՆ-ում դրա համար մշակված կանոնակարգ գոյություն ունի, որի պահամջների համաձայն բոլոր մարտական հենակետերում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ: Այսինքն, որպեսզի իմանալ, թե լրացուցիչ ինչ է հարկավոր մարտական հենակետերին, առնվազն պետք է այնտեղ տևական ժամանակ ծառայել, ծառայել գիշերը, ցերեկը, արևին, անձրևին, մառախուղին, լարված իրավիճակներում և այլն, իսկ անտեղյակների համար ասեմ, որ ՊՆ համապատասխան ծառայություններն այդ ամենին ուշադրություն են դարձնում և անհրաժեշտության դեպքում ՊՆ-ին առավել արդյունավետ լուծումներ առաջարկում: Հարգարժան Շ.Պետրոսյան, եթե ուզում եք ինչ որ պիտանի բան անել, ապա այն ուղղեք տարբեր իրավիճակներում զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ բանակի հարցերով ՊՆ կզբաղվի բազմաթիվ անգամ ավելի լավ, քան ցանկացած կողմնակի և անտեղյակ անձ:

  2. Garegin says:

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930