Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու` Գերմանիայից ներկրված փոշեկուլ մեքենան ցնծության մեջ է գցել Սամվել Բալասանյանին ու մյուս պաշտոնյաներին. (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 11,2014 21:52

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում  փորձարկվել է այս քաղաքի առաջին փոշեկուլ մեքենան, որը Գյումրու քաղաքապետարանը ձեռք բերեց ավագանու որոշմամբ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, այն ձեռք է բերվել Գերմանիայից, «Մերսեդես» մակնիշի է, և արժեքը մոտ 12 միլիոն դրամ է:

Nune-3

 

«Ես հաստատ չգիտեմ, բայց ասում են` այս մեքենայից ամբողջ հանրապետությունում չկա, միգուցե կա, բայց ուրիշ մակնիշի են: Մենք 2 ամիս շարունակ ուսումնասիրել ենք այս մեքենայի աշխատանքները: Մեր խնդրանքով Գերմանիայում այն արտադրող Ֆիրման աշխատեցրեց ցեմենտի գործարանի բակում, դա ամենափոշոտ վայրն է, րոպեներ անց այդ տարածքը փայլում էր: Մենք այս ամենին հետևել ենք Skype-ով, հետո նոր միայն գնել»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Nune-1

Ըստ նրա, այն աշխատեցնելու են բարեկարգ փողոցներում, որպեսզի չվնասվի և գիշերային ժամերի, որպեսզի մյուս մեքենաները չխանգարեն աշխատանքները: Կնյազ Մանասյանի ասելով, միակ խնդիրն այս պահին այն է , որ փոշեկուլ մեքենան չունի վարորդ:

Nune-2

 

«Բոլորն էլ կարող են վարել այս մեքենան, սակայն վարելը մի բան է, աշխատեցնելը`այլ բան: Մեջը համակարգիչներ են, կոճակները շատ են, պիտի գլուխ հանել, թե դրանից յուրաքանչյուրը ինչ գործողություն է կատարում: Սովորեցնող էլ դեռ չկա: Այն ավելի լավ է հավաքում փոշին, քան տան պիլեսոսները», -հպարտացավ քաղաքապետարանի պաշտոնյան:

Nune-4

Ըստ նրա, վերջինիս արդյունավետությանը լավ ծանոթանալուց հետո կգնեն նոր փոշեկուլ մեքենաներ: Սակայն ոչ այս տարի, քանի որ մինչև Նոր տարի փող չունեն:

Նշենք, որ այս մեքենան այնպես էր ոգևորել Գյումրու քաղաքապետին, որ վերջինս նստել էր վարորդի կողքին`պտտվելու:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Չտես գեղցիներ: Դա ինչ ա որ: Դուք մի հատ Ամստերդամը մաքրող մեքենաները տեսեք:

  2. Քաղաքացի says:

    տակիc 2-րդ նկարը նայեք, բալասանյանը վերջապես իրա իսկական գործն է գտել,զլի շոֆերություն է անում ոնց որ նրա հայրը, որը Զլի շոֆեր է եղել, դե ինչ քաղաքապետությունը չի ստացել մոտը, գոնե հոր հունարը ստացվի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930