Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղվան Հովսեփյանը կեղծում է «Մարտի 1-ի» պատմությունը»

Սեպտեմբեր 11,2014 22:48

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կեղծում է «մարտի 1-ի» ամբողջ պատմությունը, կեղծ քննությունը ներկայացնում որպես օրինաչափություն:

«Աղվան Հովսեփյանը շարունակում է այն հրահանգի շրջանակներում գտնվել, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է հրահանգել: Գործով դատապարտվածներ ասելով՝ հիմնականում նկատի ունի քաղբանտարկյալներին: Այդ քրեական գործերը քաղաքական հետապնդում են ընդդիմադիրների նկատմամբ, որի հետեւանքով մոտ հարյուրից ավելի մարդ ձերբակալվեց, քրեակատարողական հիմնարկներում մնացին, այսինքն, կատարվեց Ռոբերտ Քոչարյանի այն հայտնի հրահանգը, որ շատ շատերը երկար ժամանակ նստելու են բերդերում»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաքունցը՝ անդրադառնալով պարոն Հովսեփյանի հավաստիացումներին, թե «Մարտի 1-» գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են, եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի վերանայվել դատական ատյաններում:

Պարոն Սաքունցի խոսքով, մարտի 1-ի» հանցագործությունը շարքային հանցագործություն չէ, այլ պետական հանցագործություն. «Սահմանադրական կարգի դեմ հանցագործություն է, որի մեջ ներգրավված են եղել պետական պաշտոնյաներ, օլիգարխներ իրենց թիկնազորով, նաեւ որոշ դեպքերում հարազատներով եւ նրանց գլխավորել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս հանցագործության միայն տուժողների գործողությունների ուղղությամբ կատարված քննությունը չի կարող համարվել ամբողջական ու օբյեկտիվ:

Այդ ժամանակվա պաշտոնատար անձինք՝ հրահանգ տվողները՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը, գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը եւ մյուսները պետք է հարցաքննվեին այս գործի շրջանակներում:

Տուժողներից մի քանիսի գործերը նայում եմ այդ քրեական գործերով որեւէ մի փաստաթուղթ չկա, որտեղ հարցաքննված լինեն իմ նշած պաշտոնյաները… եթե չեն հարցաքննվել, նրանց գործողություններին իրավական գնահատական չի տրվել, ապա մարտի մեկի բացահայտման մասին խոսելն ավելորդ է:

Աղվան Հովսեփյանը եւ այլ պաշտոնյաներ երազում են, որ այն ժամանակ գլխավոր պաշտոն չունենային, ասում են՝ երանի այդ ժամանակ պաշտոնի մեջ չլինեինք, որովհետեւ նրան ներգրավվեցին մի հանցագործության մեջ եւ տուրք տվեցին Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ ապօրինի գործողություններին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ճանաչել իմաստությունը հանճարեղ հայի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930