Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմպրոմցիներին խոստացվել է եկող շաբաթվա մեջ մեկ ամսվա աշխատավարձ վճարել (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 12,2014 17:00

Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները, երեկվա պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ հավաքվել էին ՀՀ Լոռու մարզպետարանի դիմաց:

Նրանք սպասում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին:

Գործարանի աշխատակիցները երեկ կարողացել էին հեռախոսով կապ հաստատել Արմեն Մովսիսյանի հետ: Նա տեղեկացրել էր, որ այսօր ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածում կգա Վանաձոր: Արմեն Մովսիսյանը, սակայն, այդպես էլ չեկավ:

qimprom_2 qimprom-5 qimprom-4 qimprom-3

Փոխարենը իրենց աշխատավարձը ամիսներով սպասող վանաձորցիների հետ հանդիպեց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նա հայտնեց, որ մյուս շաբաթվա մեջ մեկ ամսվա աշխատավարձը գործարանի աշխատողները միանշանակ կստանան:

«Արմեն Մովսիսյանը փոխանցեց, որ մյուս շաբաթվա մեջ մեկ ամսվա աշխատավարձը միանշանակ կստանաք: Հաջորդ շաբաթ արդեն տեղեկատվություն կտան, թե մնացած աշխատավարձը ամենաշատը, ինձ թվում է արդեն, չի բացառվում, որ երեք ամսվա ընթացքում աստիճանաբար կստանաք»,-գործարանի աշխատակիցներին տեղեկացրեց ՀՀ Լոռու մարզպետը` խնդրելով նրանց եւս մեկ շաբաթ համբերել:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930