Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ներսիսյանը՝ կադաստրի մարզային ստորաբաժանման ղեկավար

Սեպտեմբեր 12,2014 20:03

Իջեւան քաղաքում տեղեկություններ են տարածվել, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի  Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար:

Նայեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային կայքը, այնտեղ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարի անունը, ի տարբերություն մարզային այլ ստորաբաժանումների, բացակայում է:

Տեղեկացանք, որ երկու շաբաթ առաջ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Դերենիկ Գեւորգյանը դադարել է աշխատանքի գնալ, նա նշանակվել է Երեւան քաղաքի 110 կիլովոլտ հզորության էլեկտրական ենթակայանների շահագործման ձեռնարկության տնօրեն: Աշխատանքային ժամը ավարտվել էր, եւ Վարուժան Ներսիսյանի նշանակման լուրի իսկությունը  պաշտոնապես չկարողացանք ճշտել, սակայն այլ աղբյուրներ դա հաստատեցին:

Իջեւանից հեռախոսազանգեր ստացանք, որոնց հեղինակները զարմացած հարցրին՝ որպես քաղաքապետ իր պաշտոնավարման ժամանակ հողային օրենսգրքի բազմաթիվ խախտումներով Իջեւանում տարածքներ հատկացրած Վարուժան Ներսիսյանին կադաստրի մարզային ստորաբաժանման ղեկավար նշանակելով՝ իշխանությունները ի՞նչ ուղերձ են հղում տավուշցիներին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ijevanci says:

    Եթե այս նշանակումն իրականությանը համապատասխանում է,նշանակում է Տավուշը վերջապես մի կիրթ ու զարգացած ղեկավար կունենա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930