Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում ռազմական գործողությունները վերսկսելու ցանկացողներ կան. Լավրով. ТВЦ

Սեպտեմբեր 13,2014 17:47

Ուկրաինայի արևելքում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները և դա չի բխում Կիևի ուժերի շահերից, «Տե Վե ՑԵ» հեռուստակայանի եթերում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր և ԵԱՀԿ դիտորդների գնահատականներով զինադադարը ընդհանուր առմամբ գործում է, թեև չնչին խախտումներ լինում են: Երկու կողմերից պարբերաբար փոխհրաձգություն է լինում, սակայն երկարաժամկետ զինադադարի գործընթացը դեռ չի խզվել», – ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ կան մարդիկ, որոնք ուզում են տապալվի գործընթացն ու վերսկսվեն ռազմական գործողությունները. «Առաջին հերթին, դրանք օլիգարխների կազմավորած ջոկատներն են, որոնք չեն ենթարկվում Կիևին և Ուկրաինայի զինված ուժերին դիտարկում են որպես ժամանակավոր դաշնակիցների, ուղեկցորդների: Բացի այդ, Ազգային գվարդիայի զգալի մասն է», – ասել է նա:

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարելու համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերի 5-ին Մինսկում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930