Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատերազմի մեջ է «իսլամական պետության» դեմ. ABC

Սեպտեմբեր 13,2014 19:56

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է «Իսլամական պետության» հետ: Հայտարարությունն արվել է պատերազմի մեջ գտնվելու վարկածը հերքելուց մեկ օր անց, փոխանցում է «Էյ Բի Սի»-ն:

«Միացյալ նահանգները «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ պատերազմի մեջ է այնպես, ինչպես «Ալ-Քաիդա»-ի և նրան կից խմբավորումների հետ», – ասել է Էռնեստը սեպտեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատերազմի մեջ գտնվելու լուրերը հաստատել են նաև Պենտագոնից. «Սա Իրաքի պատերազմը չէ», – ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ռիեր Ադմ. Ջոն Քիրբին, – «Բայց մենք պատարազմի մեջ ենք ISIS-ի հետ, ինչպես ալ-Քաիդայի և նրան կից խմբավորումների հետ»:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայից «Էյ Բի Սի»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ոչ, մենք պատերազմի մեջ չենք: Մենք պարզապես ներգրավված ենք լայնածավալ հակահաբեկչական գործողության մեջ… Կարծում եմ՝ «պատերազմը» սխալ հասկացություն է այն նկարագրելու համար»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930