Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում շարունակում է հաղթել: «Սպիտակ արջը» մտել է կիսաեզրափակիչ

Սեպտեմբեր 14,2014 13:24

Հայաստանցի 98 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում շարունակում է հաղթել մրցակիցներին:

Առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթելուց հետո մեր «Սպիտակ արջը» առանց ավելորդ շտապողականության միավորներով եւս երկու հաղթանակ տարավ: Սկզբում Արթուրը 2:0 հաշվով առավելության հասավ հունգարացի Ադամ Վարգայի, այնուհետեւ 1:0 հաշվով՝ բելառուս Ալեքսանդր Խրաբովիչի նկատմամբ:

Քիչ հետո Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում գոտեմարտելու է իրանցի շատ ուժեղ ըմբիշ Հաշեմ Ռեզաեիի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930