Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ Վարշամ Բորանյանն արժանացավ «հայի բախտի»  

Սեպտեմբեր 14,2014 16:19

Գյումրեցի 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, դրսեւորելով ուժեղ կամք, համառ պայքարում 3:1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Հաշեմ Ռեզաեիին: Առաջին մրցափուլից հետո Արթուրը զիջում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդում երեք միավոր վաստակեց ու արժանի հաղթանակ տանելով մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու է գերմանացի Օլիվեր Հասլերի հետ:

Եզրափակիչ մտնելուն մեկ քայլ էր մնում մեր 71 կգ քաշային Վարշամ Բորանյանին, որը նախավերջին գոտեմարտում հանդիպեց թուրք Յունուս Օզելի հետ: Առաջին մրցափուլում պասիվության համար մրցավարները թուրքին ծնկած դիրքի դրեցին: Նպաստավոր դիրքում  անպայման միավոր վաստակելու ձգտումը վերեւից աշխատող Վարշամի մեջ այնքան մեծ էր, որ հնարք կատարելու փորձի ժամանակ վնասեց ձախ ոտքի մկանը, որից հետո թեեւ ցանկացավ շարունակել պայքարը, սակայն պարտվեց:

Վարշամն այսօր երեկոյան պայքարելու է իր մարզական կարիերայի ամենաբարձր արդյունքի՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:

Մնում է, որ վնասվածքը լուրջ չլինի, եւ նա ի վիճակի լինի մտնել մրցագորգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930