Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր տոնում ենք Խաչվերացը

Սեպտեմբեր 14,2014 16:46

 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը: Այն Հայ Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է: Բոլոր եկեղեցիներում մատուցվել է տոնական Ս. Պատարագ:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն էր:

Վաղը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց հիշատակի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ բոլոր ննջեցյալների համար:

2007թ. ՀՀ Կառավարության որոշմամբ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներին հոջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային են:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930