Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ երկրորդ ոսկե մեդալը պարգեւեց Հայաստանին

Սեպտեմբեր 14,2014 18:45

3 6 8Քիչ առաջ Տաշքենդում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր 98 կգ քաշային մարզիկը՝ Արթուր Ալեքսանյանը,  դարձավ աշխարհի չեմպիոն:

Եզրափակիչ գոտեմարտում Գեւորգ Ալեքսանյանի (նա Արթուրի հայրն է) սանից մեկ րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց բացահայտ առավելությամբ հաղթել գերմանացի Օլիվեր Հասլերին եւ արժանիորեն նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը վաղն առավոտյան տուն է վերադառնում աշխարհի առաջնության երկու ոսկե մեդալակիրներով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ապրես Արթուր, Կեցցես Արթուր, ԲՌԱՎՈ Արթուր

  2. Վահրամ says:

    Արթուրը և Լևոնը բարձր պահեցին մեր ազգի պատիվը: Պետք է հպարտանալ նման երտասարդներով: Նրանց օրինակով պետք է դաստիարակել մեր երեխաներին: Ապրեք…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930