Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյան. «Եթե նորից նման իրավիճակ ստեղծվի, ես նույն կերպ եմ վարվելու»

Սեպտեմբեր 14,2014 20:13

Շահեն Հարությունյանը համարում է՝ եթե մարդ պայքարում է, պետք է պատրաստ լինի ամեն ինչի

shahenshahen1Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանի համադասարանցիների կազմակերպած «Ազատություն Շահեն Հարությունյանին» խորագրով երթին  ներկա էր նաեւ ինքը՝ Շահեն Հարությունյանը:

Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ նոյեմբերի 5-ին պաշտպանել է հորը եւ իր արարքի համար չի զղջում: Շահեն Հարությունյանը համարում է՝ եթե մարդ պայքարում է, պետք է պատրաստ լինի ամեն ինչի, նույնիսկ` ազատազրկության: Իսկ հարցի լուծումն, ըստ նրա, ժողովրդի համախմբման մեջ է:

«Եթե նորից նման իրավիճակ ստեղծվի, ես նույն կերպ եմ վարվելու: Այս ամեն ինչը մի քանի նպատակ կարող է հետապնդել, նախ, որ հայ երեխաներին բարոյազրկեն, այսինքն՝ տեսնեն, որ Շահենին դատապարտում են 5 տարով նրա համար, որ պաշտպանել է հորը կռվի ժամանակ, մյուս անգամ կռիվ չի անի, մամային չի պաշտպանի, հայրենիքն էլ չի գնա պաշտպանի»,-ասաց Շահենը:

Նա վստահ է, որ այդ արարքով ցանկություն կա ստեղծել վախ ժողովրդի մեջ. «Խելո՛ք մնացեք, եթե անչափահասին դատում ենք, քեզ կդատենք ու կդատենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

shahen7 sha1

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930