Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Հայրապետյան. «Շանթ Հարությունյանն այնպիսինը չէ, որ որդու միջոցով կարողանան ազդել նրա վրա»

Սեպտեմբեր 14,2014 20:41

Ֆելիքս Հայրապետյանը կարծում է, որ գաղափարները չարժեն, որ դպրոցահասակ տղային տարօրինակ եւ սարսափելի տարիներով դատապարտեն:

«Այսօրվա երթի իմաստն այն էր, որ հարկավոր է նորմալ, մի քիչ կշռադատված մոտեցում ունենալ ամեն ինչին», – այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանի համադասարանցիների կազմակերպած երթին , հայտարարեց «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանին» նախաձեռնության անդամ Ֆելիքս Հայրապետյանը:

Հիշեցնենք՝  երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, դատախազ Գեւորգյանը միջնորդել էր Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Ֆելիքս Հայրապետյանի խոսքերով՝ Շանթ Հարությունյանն այնպիսինը չէ, որ որդու միջոցով կարողանան ազդել նրա վրա. «Բոլոր քաղբանտարկյալները պայքարում են իրենց գաղափարների համար: Կարծում եմ, որ այդ գաղափարները չարժեն, որ դպրոցահասակ տղայի համար տարօրինակ եւ սարսափելի տարիներ որոշեն: Չպետք է անչափահասին նման փորձաշրջանի առջեւ կանգնեցնել, նա դեռ իր առջեւ ունի ապրելու, արարելու, ուսում ստանալու մեծ ժամանակահատված»:

Ակտիվիստ Վրեժ Զատիկյանը հավելեց, որ դա միայն մանկապղծություն չէ, այլ նաեւ սերնդապղծություն է, քանի որ երեխաներին ցույց են տալիս, որ պետք չէ լինել արժանապատիվ: Նրա խոսքերով՝ եթե բռնության մոնոպոլիան տրված է իշխանությանը, ապա դա բռնապետությունը. «Մենք չենք ուզում բռնապետություն, եթե մենք վանկարկում ենք «Ազատ, անկախ Հայաստան», դա նշանակում է հակառակը՝ մենք ուզում ենք ազատ, անկախ ոստիկան, ազատ, անկախ ոստիկան, որ ո՛չ ոստիկանը, ո՛չ քաղաքացին իրավունք չունենա մյուսի դեմ բռնություն կատարել: Եթե մեկի հոր դեմ բռնություն են կատարում, եւ երեխան գոռգռում է՝ մի՛ արեք, մի՛ արեք, ինքը ոչ մի բան չի կարող անել, ինքը կարող է բռնությամբ իր հորը ազատել»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Սերժ, նույնիսկ եթե ապրում եմ ֆաշիզմը մոխրացած տեսնելու համար, սե ծուխ ու կարմիր կրակ տեսնելու համար, հավատում դժոխքի այրվելուն, երեխայի քթից հոսող արյուն չեմ ուզում, երեխայի սրտում ցավ, քո գենակիրներին չհաշված:Ես քեզանից բարի եմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930