Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ից դուրս են գալիս` ընկնում աղբը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2014 17:50

«Հյուրերը ՄԱԿ-ից դուրս են գալիս` ընկնում աղբի մեջ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հարակից տարածքում այնքան աղբ կա, որ մարդիկ մինչեւ հասնում են ՄԱԿ-ի շենք, աղբի միջով են անցնում: Տիկին Դանիելյանն ասաց, որ վերջերս միջազգային այդ կառույցից հյուրեր էին եկել, մեր գիտությունը պիտի գնահատեին, իսկ մինչեւ գնահատական հնչեցնելը նրանք աղբի միջով են անցել:

Այսպիսի վիճակ, ըստ տիկին Դանիելյանի, ամբողջ Հայաստանով մեկ է.«Հայաստանը աղբի մեջ կորած է. սա ցուցանիշ է, թե` մարդիկ, իշխանությունները, կառավարությունը ինչպես են վերաբերվում բնակչությանը, սա վառ բնորոշում է մեր մենթալիտետը: Եթե կարողանանք այս խնդիրը լուծել, մյուսներն էլ կկարողանանք»:

 

Բնապահպան, «Շողեր» կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Ասլանյանն էլ, անդրադառնալով կայուն զարգացում, կանաչ տնտեսություն հայեցակարգին, ասաց. «Ասում են` կայուն զարգացում, ես չեմ ուզում մեր Երեւանի կենտրոնն այսպիսի զարգացում ունենա, եթե մի քանի տարվա ընթացքում Հյուսիսային պողոտան մի քանի անգամ վերականգնում են, սա արդեն կայուն զարգացում չէ»:

Բնապահպանի ներկայացմամբ` Հայաստանը շինարարական քարով հարուստ լինելով, պետք է այդ շինանյութը կարողանա ճիշտ կառավարել, եւ փողոցներն այնպես վերանորոգի, որ դրանք երկար դիմանան, ոչ թե 5-6 տարին մեկ ասֆալտ անեն. «Մենք գիտենք կարկատաններով ասֆալտի գինը, մենք այնքան հարուստ երկիր չենք, որ այդ վարկերը փակենք»:

Մանրամասն` տեսանյութում


Տիկին Դանիելյանը, մեր խնդրանքով անդրադարձել է  հանքարդյունաբերությանը, նշելով որ այն հիմքից կտրում է զբոսաշրջության զարգացումն ու գյուղատնտեսությունը, եւ բնապահպանը վստահեցրել էր, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում սահմանափակումներ համարյա չկան:
Aravot.am-ի հարցերին, թե ո՞ւմ շահերից չեն բխում, որ մեր օրենքներն էլ խստացվեն ու սահմանափակումներ դրվեն այդ ոլորտում, եւ ինչպե՞ս հասնել արդյունքի, տիկին Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձագետներից հետաքրքրվելով, մի պատասխան է ստացել` արդար ընտրություններ.«Հիմա եթե 5000 դրամ են վերցնում ու գնում ընտրում, էլ ինչ պահանջեն էդ մարդուց»: Բացի այս, թե ում շահերին կհարվածեն` ոլորտը խստացնելով, տիկին Դանիելյանը հիշեցրեց ճապոնացիների ու Նուբարաշենի աղբավայրի հայտնի պատմությունը:

Այդ մասին մանրամասները`  տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930