Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Գասպարյանի լավագույն քայլը կլինի հրաժարականը եւ հանգիստ սպասելը, մինչեւ իրեն ծանուցագիր կգա»

Սեպտեմբեր 15,2014 19:05

«Վլադիմիր Գասպարյանն այն տղեն չէ, որ իրեն երեւակայում է: Բազմաթիվ անհեթեթ հայտարարությունների հեղինակ է: Ինքը չի տիրապետում հասարակական կարգի պահպանման առաքելությանը, ինչ ունի ոստիկանությունը: Իր լավագույն քայլը կլինի հրաժարականը եւ հանգիստ սպասելը, մինչեւ իրեն ծանուցագիր կգա՝ Մարտի 1-ի եւ շատ ուրիշ հանգամանքներով հարցաքննվելու, արդարադատության առաջ կանգնելու համար: Արդար կլինի, թող արդար մնա»,- Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսպես պատասխանեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարությանը, որ իրենք շատ ազնիվ են իրենց գործի մեջ, բայց փորձում են իրենց անազնվության թիրախ դարձնել:

Վլադիմիր Գասպարյանը բացատրել էր, որ «երբ ցուցարարը փորձում է իր վատ տրամադրությունը թափել ոստիկանների վրա, ոստիկանները փորձում են կոնտակտի մեջ լինել քաղաքացու հետ, բացատրել, որ դա սխալ է, բայց երբ դա չի հասկացվում, հարկադրանքի միջոցներ են կիրառվում, երբ դա չի հասկացվում ՝ սթափեցման ցնցուղ ենք օգտագործում»:

Ըստ Լեւոն Բարսեղյանի, «Վլադիմիր Գասպարյանը չունի այն քաղաքական կշիռը, որ իրեն մեկնաբանենք, թող գնա իր համակարգի այլանդակությունները փորձի կարգավորել: Դրանք լիքն են: Եթե կտարակուսի, երբ էլ կկամենա, որտեղ կամենա, բայց ոչ իրենց կալվածքում, կդնենք իր առաջ, թող տեսնի, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ ոստիկանությունը չի տվել: Դա այն համակարգն է, որը պարտավոր էր ապահովել մեր անվտանգությունը, հասարակական կարգը, պաշտպանել մարդկանց զանազան հանցագործներից: Որտե՞ղ էին իրենք սաքուլիկների եւ հայկուլիկների «կորդեբալետների» ժամանակ, իրենք չգիտեի՞ն, չկայի՞ն, թե՞ քիչ էին: Ոստիկանություն կոչվածը 40-50 հազար հոգի է, ահռելի փողերի են տիրապետում՝ տարեկան 28 մլրդ դրամ, գումարած դրամաշնորհները եւ այլն, բայց ուշքն ու մտքերը ցուցարար բռնել տանելն է. հենց զգում են ռիսկ ռեժիմի կամ իրենց հրաման տվողի նկատմամբ՝ անմիջապես ձեռնամուխ են լինում բռնել-տանելուն: Սովետի ժամանակ ավելի քիչ էին բռնում-տանում: Սրանք բռնել-տանելու ականավոր մասնագետներ են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իհարկե ոստիկանությունն իր որտիկանապետի գլխավորությամբ ազնիվ է աշխատում, իր օգնական թե տեղապահ Արշակի տան և աշխատանքի վայրի խուզարկության ժամանակ հայտնաբերված 5 մլն դոլարն էլ է ազնիվ ճանապարհով ձեռք բերվել, աճուրդի հանված պաշտոններն էլ են ազնվորեն նշանակվում՝ միայն սահմանված գումարը վերցնելուց հետո, ոստիկանապետի բրաբուսներն էլ են ազնիվ ճանապարհով ձեռք բերվել, պետավտոտեսչության տեղաշարժերը նույնպես: Ոստիկանության համակարգը երբևէ այսքան կոռումպացված, բարոյազրկված և դենքը կորցրած չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930