Լրահոս
Օրվա լրահոսը

Բարակ Օբաման գրազով կրված պարտքը փակել է

Սեպտեմբեր 15,2014 22:40

Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայից երկու արկղ գարեջուր է ստացել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Բելգիայի եւ ԱՄՆ-ի  հավաքականների խաղի առիթով գրազում կրելու համար:

Այդ հանդիպումից առաջ վարչապետը Twitter-ով ԱՄՆ-ի նախագահի հետ գրազ էր եկել, որ իր երկրի թիմը կհաղթի: Հունիսի 27-ին կայացած խաղում «Կարմիր Հրեշները» կատարեցին իրենց վարչապետի ցանկությունը՝ 2:1 հաշվով առավելության հասնելով:

Օրերս Բելգիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ Բարակ Օբամայից վարչապետ Դի Ռուպոյի անունով երկու արկղ ամերիկյան արտադրության «Սեմյուել Ադամս» գարեջուր է ստացվել: Այդ տեղեկատվությունը անձամբ հաստատել է նաեւ Բելգիայի վարչապետը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Global Look Press-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930