Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը հնարավոր է քննարկի Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը պահանջելու հարցը

Սեպտեմբեր 16,2014 16:32

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, որ թեժ աշնան մասնակիցներին սառը ցնցուղ է սպասվում, պատասխանեց. «Սառը ցնցուղի կարիք ունի ինքը՝ մի քանի պատճառով: Պատճառ համար 1-ին՝ ինքը չգիտեմ ինչի էր ուզում հասնել այդ շոուով, ինքը հասավ միայն մեկ բանի՝ բոլորը տեսան իշխանության վախը, սարսափը՝ գալիք հանրահավաքներին ընդառաջ: Եթե կազմակերպում ես նման բան եւ հրավիրում ես լրագրողներին, ուզում ես հոգեբանական ազդեցություն գործես ժողովրդի վրա: Բայց չեն հասկանում, որ ավելի շատ ոչ թե դա է ստացվում, այլ սեփական վախն են ցույց տալիս:

Երկրորդ եթե դու կեղծ ցուցարարների միջոցով հայտարարում ես, որ քո հիմնական թշնամին Լեւոնն է, դա նշանակում է, որ դու ոստիկանությունը վերածում ես գործիքի՝ իշխանությանը սպասարկող՝ կոնկրետ քաղաքական ուժի դեմ ուղղված գործիքի: Բացի դա, բացահայտեցին իրենց անգրագիտությունը: Պետք է ընդհանրապես նման շոու չնկարահանեին,- զորավարժությունների մասին իր կարծիքն ասաց պարոն Զուրաբյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր երկրներում նման զորավարժություններ անում են, բայց ոչ ոք չի կանչում լրագրողներին՝ նկարահանումներ անելու համար. «Այդ շոուն նկարահանելու միակ պատճառն այն է, որ վախեցնեն ժողովրդին: Սա է, ուրիշ բան չկա»:

Խորհրդարանում Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը պահանջելու մասին հարցին նա պատասխանեց. «Վաղը քառյակի հանդիպում ունենք, կարող ենք քննարկել այդ հարցը, որեւէ խնդիր չկա»:

Մեր հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասում էր, որ պատրաստ են իրենց միջի տականքին համակարգից հանել, կարո՞ղ եք մատնացույց անել՝ նա պատասխանեց. «Եթե մատնացույց անեմ, կհավասարվեմ իրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930