Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը քաղաքացիները կբոյկոտեն քաղաքի կարմիր գծանշանները

Սեպտեմբեր 16,2014 17:36

Վաղը կեսօրին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կբոյկոտեն քաղաքի տարբեր հատվածներում գործող կարմիր գծանշանները: Նրանք, ի նշան բողոքի, մեքենաներով կկայանեն կարմիր գծերի հատվածներում 15 րոպեից ավելի ու չեն վճարի:

Նախաձեռնության անդամ Արմեն Մխիթարյանն այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց, որ նախատեսել են դատարանով վիճարկել կարմիր գծանշանների համար տուգանքները:

«Կկայանենք կարմիր գծանշանների հատվածում 15 րոպեից ավելի ու չենք վճարի`միաժամանակ բարձրաձայնելով, թե ինչու պետք է վճարենք: Սպասելու ենք, որ համապատասխան տուգանքներ մեզ վրա գան ու դատարանում բողոքարկենք ու ապացուցենք, որ կարմիր գծերը անօրինական դաշտում են գործում»,- պատմեց Արմեն Մխիթարյանը:

Նա նաեւ նկատեց, որ դեռեւս նախաձեռնության որեւէ անդամ կարմիր գծանշանների հատվածում կայանելու ու չվճարելու համար չի տուգանվել: Հարցին, թե նախաձեռնության անդամները օրենքից բա՞րձր են, ասաց` դա էլ է անօրինական, որ օրենքը չի տարածվում բոլորի վրա, որովհետեւ. «Հստակ գիտեն, որ իրազեկված ենք, գիտենք օրենքի բոլոր խախտումները, կբողոքարկենք ու դրանից ավելի մեծ աղմուկ կբարձրանա, դրա համար նախընտրում են չտուգանել»:

Նախաձեռնության անդամը նաեւ պատմեց անցած շաբաթ իրենց մարզային ավտոերթի մասին, ասաց. «Կարմիր գծեր մարզերում դեռ չկան, բայց խոսակցություններ կան, որ մոտակա ժամանակներս այնտեղ էլ կլինեն: Մեր ավտոերթի նպատակն էր մարզերի բնակիչներին տեղեկացնել խնդիրների մասին ու թույլ չտալ այնտեղ կարմիր գծանշանների գործածությունը»;

Նրա խոսքով, մարզերում բնակիչներին 1000 տեղեկատվական թռուցիկ են բաժանել, իսկ երթին 25 մեքենայով էին գնացել.«Չենք խաթարել երթեւեկությունը, որովհետեւ անցել ենք գյուղերով ու քաղաքներով: Մարզերում քչերն էին տեղեկացված, բայց ընդունելությունը ջերմ էր ու ողջունում էին: Օրինակ Երեւանում տեղեկատվական ակցիաների ժամանակ անտարբերություն է զգացվում, արհամարհական վերաբերմունք, իսկ մարզերում չէինք հասցնում մոտենալ մարդկանց, իրենք էին մոտենում ու հարցեր տալիս»: Ավտոերթը վաղը կմեկնարկի Մերգելյան ինստիտուտի մոտից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930