Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը մաքսայինի ղեկավարին`«Էդի էսօր կա, վաղը` չկա». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2014 18:27

Ինչպես կարող է անդրադառնալ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության` Հայաստանի անդամակցումը հայ-իրանական տնտեսական հարաբերություններին. այս հարցին իրանահայ գործարար, «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ, Հայ-Իրանական Առեւտրի պալատի նախագահ եւ բարերար Լեւոն Ահարոնյանն այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց. «Պարսկաստանն ուզում է միանալ Շանհային (նկատի ունի Շանհայի համաձայնագրերի երկրների միությունը), եթե այն ստացվի, ուրեմն`  Չինաստանի հետ Ռուսաստանը լավ է, ուրեմն լավ կլինի»:

Այս մասին պարոն Ահարոնյաննի դիտարկումների մանրամասները` տեսանյութում

 

Իրանահայ գործարարն ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է Իրանում համաշխարհային ճանաչում ունեցող առեւտրային կղզում հայկական ոսկերչական իրերի վաճառքով զբաղվել, բայց Տիգրան Սարգսյանը գերադասել է պարսկական փողերը բերել Հայաստան ու այստեղ ներդրում անել.«Ասաց` ավելի լավ է դուք էկեք Հայաստանում գործ արեք: Ասեցի` այ մարդ, ինչի՞, հենա էլի հայկական ապրանքն եք բերելու վաճառելու: Էդ կղզի աշխարհի տարբեր երկրներից են գալիս»:

Մանրամասները` տեսանյութում

 

Գործարարն ասաց, որ նպատակ ունի Հայաստանում հայ-իրանական արդյունաբերական քաղաք ստեղծել, գործարարը նաեւ դժգոհել էր, որ Հայաստանի մաքսատանն    լուրջ խոչընդոտներ են ստեղծում. «Մաքսատունը կաշառք է վերցնում»:

Հարցին, թե ինչպես է պատրաստվում արդյունաբերական քաղաք ստեղծել Հայաստանում, եթե հենց մաքսատանն արդեն խոչընդոտում են, պարոն Ահարոնյանն ասաց. «Ես երեկվա երեխան չեմ, մինչեւ նախագահ ինձ ճանաչում են, մի հատ մարդ է խանգարում, էդի էսօր կա, վաղը չկա, ես Հայաստանի հետ գործ ունեմ»: Մեր դիտարկմանը, որ իր նշած` «էդ մարդը» հենց ֆինանսների նախարարն է, գործարարը նույնը կրկնեց. «1 կամ 2 տարի պիտի լինի, իսկ ես երկար ժամանակվա ծրագրեր ունեմ Հայաստանի հետ կապված»:

Նշենք, որ սեպտեմբերի 16-18-ը Մերգելյան ինստիտուտում տեղի կունենա իրանական ապրանքների ցուցահանդես, որին մոտ 50 ընկերություններ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930