Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Զոհրաբյան. «Տիգրան Մանսուրյանը արթնացրել է ավանգարդը Հայաստանում»

Սեպտեմբեր 16,2014 22:32

«Ամեն մի հանրապետությունում մեկը եղավ, որ ավանգարդիզմի այդ բեռը վերցրեց իր վրա, Հայաստանում դա Մանսուրյանն էր»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի ունեցած Մանսուրյանական օրեր միջոցառման ընթացքում հայտարարեց երգահան Աշոտ Զոհրաբյանը:

Մանսուրյանական օրեր միջոցառումների շարքը նվիրված երգահան Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Այսօր Տիգրան Մանսուրյանը եւ երգահան Աշոտ Զոհրաբյանը ներկայացրեցին «Մանսուրյանը եւ ավանգարդիզմը» դասախոսությունը: Միջոցառումների հաջորդ օրերին դասախոսություններով են հանդես գալու նաեւ Արթուր Ավանեսովը, Մհեր Նավոյանը: Միջոցառումների շարքն կամփոփվի սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Աշոտ Զոհրաբյանը հիշում է, որ Մանսուրյանն արթնացրել է ավանգարդը Հայաստանում եւ դա նա անգնահատելի է համարում:  Սակայն ավանգարդիզմը Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում երկար չի տեւել.

«Ինչպես ասում են պայթյուն տեղի ունեցավ եւ ստեղծվեց տիեզերքը, Վեբերնից պայթեց ամեն ինչ, այդպես եկավ եւ Հայաստան: Տիգրան Մանսուրյանը եւ ոչ միայն նա, այլեւ շատ կոմպոզիտորներ դիմեցին այս տեխնիկային եւ բավականին հետաքրքիր գործեր ստեղծեցին»:

Նա համարում է, որ եթե Մանսուրյանական օրերի շրջանակներում չլինեին այս դասախոսություններ, ապա երաժշտությունն, հավանաբար աղքատ կլիներ, քանի որ նրա կարծիքով՝ Տիգրան Մանսուրյանը մեծ ազդեցություն է ունեցել հայկական երաժշտության վրա: Աշոտ Զոհրաբյանի խոսքերով՝ օտարերկրացի երգահաններն իրենց երաժշտության մեջ փնտրում են լուծումներ Արեւմուտքն ու Արեւելքի համար, իսկ դա Մանսուրյանին հաջողվել է.

«Եթե նայենք 80-ական թվականների գործերը սա եվրոպական ձեւեր են, բայց եթե սոնատ է գրում, նա ձեւն ընթացքում այնպես է ձեւափոխում, որ ձեւը, եթե սոնատ է, չգիտես՝ սոնա՞տ է, թե՞ չէ, որովհետեւ նյութից է գալիս, եւ հանձնվում է ինքը նյութին, ինքը գնում եւ իր ձեւն է ստանում: Այսինքն՝ հենվելով եվրոպականի վրա, ինքը միաժամանակ իր ձեւերն է ստեղծում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հենց այդ ձևերի և ավանգարդ արտահայտչամիջոցների շնորհիվ էր, որ երաժշտությունը արվեստից վերափոխվեց գիտության և կտրվեց կապը հասարակությունից: Սկսվեց դատարկ համերգասրահների շրջանը… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930