Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Ավանգարդ երաժշտության մեր պահանջը մեզանում իշխող երաժշտությանը հակադրվելն էր»

Սեպտեմբեր 16,2014 23:50

«Ավանգարդ երաժշտությանը գալու մեր պահանջը ոչ այդքան նորաձեւությանը հետեւելն էր կամ Արեւմուտքի գեղեցկություններին տրվելն էր, որքան հակադրվելը երաժշտական մի իրականության, որ արդեն մեզանում իշխում էր» այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի ունեցած Մանսուրյանական օրեր միջոցառման ընթացքում հայտարարեց երգահան Տիգրան Մանսուրյանը

Մանսուրյանական օրեր միջոցառումների շարքը նվիրված երգահան Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Այսօր Տիգրան Մանսուրյանը եւ երգահան Աշոտ Զոհրաբյանը ներկայացրեցին «Մանսուրյանը եւ ավանգարդիզմը» դասախոսությունը: Միջոցառումների հաջորդ օրերին դասախոսություններով են հանդես գալու նաեւ Արթուր Ավանեսովը, Մհեր Նավոյանը: Միջոցառումների շարքն կամփոփվի սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հոբելյոնական երեկոյի ընթացքում երգահանի պատմություններին ուղեկցում էին երաժշտական հատվածները, որը ինքը՝ Տիգրան Մանսուրյանն էր պատրաստել:

Տիգրան Մանսուրյանի խոսքերով՝ երաժշտությունն առհասարակ հեշտ է գրվում. «Եթե նայեք այն տարիների ավագ հեղինակների գործերը, դա հսկայական թիվ է, եւ դրանք հեշտ գրված գործեր էին, հեշտ ծնված՝ առանց դիմադրության, առանց մեծ որոնողական մտքի: Մենք ուսանող էինք Աշոտ Զոհրաբյանի հետ եւ տեսանք, որ չի կարող այսքան հեշտ գրվել երաժշտությունը, չի կարող պատահել, որ դասական մեծերը երաժշտության այսպես հախուռն ուրախությունով առաջին ներշնչանքի արդյունքում գործ ունենային, ինչ-որ բաներ կարծես՝ այնպես չէին»:

Նրա խոսքերով՝ վերաիմաստավորել էր պետք ամբողջ համակարգը՝ քանդել եւ նորից հավաքել, արդյունքում՝ ավելորդությունները դեն նետել եւ թողնել ամենաանհրաժեշտը: «Սա մի նոր իրադրություն էր մեր երաժշտության համար, մեր երաժշտական մտքի համար»,- երգահանն այսպես նկարագրեց իրավիճակը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձեր նշած ավագ սերունդը տվեց իրական արժեքներ, իսկ ձեր նշած հակադրությունը ստեղծագործելը հեշտացրեց այն աստիճանի, որ եթե մինչ 60-ական թթ. կոմպոզիտորների միության անդամների թիվը հազիվ երկու տասնյակի էր հասնում, ապա 70-ականների կեսերին այն կտրուկ ավելացավ և անցավ 100-ի սահմանը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930