Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արայիկ Բաղդադյան. «Ամբողջ մեղքը ես վերցնում եմ իմ վրա»

Սեպտեմբեր 16,2014 23:30

Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողների հիմնական ուշադրությունը բեւեռված էր հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Արսեն Ջուլֆալակյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի վրա: Aravot.am-ը, սակայն, հարցն ուղղեց ազատ ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչն էր աշխարհի ու Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Դավիթ Սաֆարյանի ձախողման պատճառը: «Մեր թիմը ներկայացված էր հինգ ըմբիշով: Ընդհանուր մասնակցությունից դժգոհ եմ: Ոչ ոք սպասելիքները չարդարացրեց: Այո, մեր հիմնական հույսը Դավիթ Սաֆարյանն էր: Հույս ունեինք, որ կկրկնի իր արդյունքը կամ առնվազն մեդալի կգնա: Նա վնասվածքից հետո լիովին վերականգնվել էր: Բայց մրցագորգը ցույց տվեց, որ մարզումային վերջին հավաքներին մասնակցելով՝ լիարժեք մարզավիճակ ձեռք չէր ձեռք բերել»:

Մեր հարցին, թե մյուս երկրների հավաքականներում նմանատիպ ձախողումներ եղա՞ն, Արայիկ Բաղդադյանը պատասխանեց. «Սա ըմբշամարտ է, սպորտ: Իսկ սպորտում ամեն բան էլ պատահում է: Տաշքենդում այլ երկրների թիմերում մրցագորգ մտան աշխարհի գործող հինգ չեմպիոններ: Եվ պատկերացրեք, որ ոչ ոք, այդ թվում նաեւ Դավիթը, եզրափակիչ չմտավ: Տղաներն էլ ընկճված են: Խնդրում եմ, հիմա նրանց հարցեր մի տվեք: Ամբողջ մեղքը ես վերցնում եմ իմ վրա: Առջեւում դեռ մեկ տարի կա մինչեւ աշխարհի հաջորդ առաջնությունը, վարկանիշային մրցաշարեր: Եվրոպայի գավաթ էլ ունենք: Գործերը շտկելու ժամանակ դեռ կա»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930