Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը՝ ՀՀԿ-ի փակ նիստի մասին. «Ոչ մի գաղտնիություն չկա, պետք չի ինտրիգ փնտրել»

Սեպտեմբեր 17,2014 17:34

Այսօր ՀՀԿ խմբակցությունը փակ նիստ էր անցկացնում, ինչը շարժել էր լրագրողների հետաքրքրությունը, թե ի՞նչ հարցեր են քննարկում ՀՀԿ-ական պատգամավորները, որ չեն ուզում հանրությունն իմանա:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում փակ նիստին մասնակցած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցրեց, որ այդ նիստում ոչ մի գաղտնի քննարկում չի եղել. «ՀՀԿ խմբակցությունը յուրաքանչյուր քառօրյայից հետո քննարկում է եկող քառօրյային ներկայացվելիք այն օրենքների նախագծերը, որը կառավարությունն է ներկայացնում: Պատգամավորներն իրենց առաջարկություններն ու դիտողություններն են անում, ըստ այդմ, օրենքը փոփոխությունների է ենթարկվում՝ լիագումար նիստերի դահլիճում ներկայացնելու համար: Դրանք զուտ աշխատանքային քննարկումներ են: Իրականում դա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն միտված գործընթաց է»:

Մարգարիտ Եսայանը շատ օգտակար է համարում այդ քննարկումները. «Ես, լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը, երբեմն տեղյակ չեմ լինում, թե մյուս հանձնաժողովներում ինչ նախագծեր կան: Դրանց մասին ես առաջ իմանում էի կայքերից կամ արդեն լիագումար նիստերին: Իսկ այս աշխատանքային խորհրդակցությունները շատերիս հնարավորություն են տալիս տեղյակ լինել, թե կառավարությունն ինչ օրինագծեր է ներկայացրել, ինչ քննարկումներ են տեղի ունեցել, եւ մենք էլ մեր հերթին առաջարկներ ենք անում, դիտողություններ»:

Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ եք այդ հանդիպումները փակ անցկացնում՝ Մարգարիտ Եսայանը բացատրեց. «Աշխատանքային վիճակ է: Ոչ մի գաղտնիություն բացարձակ չկա: Երբ դուք թռուցքաժողով եք անում, ուզում եք ձեր կոլեկտիվով ձեր խնդիրները քննարկեք: Նույն կարգի աշխատանքային վիճակ է այդ խորհրդակցությունների ժամանակ: Այնպես որ, ինտրիգ չկա, պետք չի ինտրիգ փնտրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930