Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս վրաերթ մայրաքաղաքում

Սեպտեմբեր 17,2014 17:44

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.20-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ և 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 67-ամյա տղամարդու, որը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 19.07-ին, «Լեքսուս RX 330» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել իր 13-ամյա թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930