Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Քեթի Լիչ. «Մեծ Բրիտանիան տարածաշրջանում հակամարտություն չի ուզում տեսնել»

Սեպտեմբեր 17,2014 18:07

«Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ ունի բիզնես կապեր, բայց դա որեւէ նշանակություն չունի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:

Նրա խոսքերով՝ Բրիտանիան հետաքրքրվածություն ունի տարածաշրջանի երեք երկրներին էլ կայուն եւ խաղաղ իրավիճակում տեսնել: Նա հավելեց, որ տարածաշրջանում Մեծ Բրիտանիան չի ուզում հակամարտություն տեսնել նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանի հետ բիզնեսային հարաբերություններ ունի:

Քեթի Լիչը հույս հայտնեց, որ Բրիտանիան կատարում է տարածաշրջանի լարվածությունը զսպողի դեր, բայց այդ դերը, նրա կարծիքով, այնքան մեծ չէ, որքան ԱՄՆ-ինը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբինը. «Բայց ես հուսով եմ, որ Բրիտանիան կարողանում է իր դերն ունենալ` պաշտպանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հոկտեմբերի 10-ին անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, դեսպանը նշեց, որ Հայաստանն իր որոշումը կայացրել է եւ Բրիտանիան հարգում է Հայաստանի այդ որոշումը.
«Հասկանալուց հետո, թե Հայաստանը ի՞նչ պարտավորություններ ունի այդ համաձայնագրի շրջանակում՝ մենք պատրաստ ենք համագործակցել եւ ավելի խորացնել մեր հարաբերությունները, հատկապես տնտեսական համագործակցությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930