Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ ինչո՞վ են մտածում». Սփյուռքի նախարարությունը արձագանքում է սփյուռքահայերին

Սեպտեմբեր 17,2014 18:45

Սփյուռքում գործող լրատվամիջոցների ղեկավարների բոյկոտը Հայաստան-սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող լրագրողների համահայկական 7-րդ համաժողովին սփյուռքի նախարարությունում բոյկոտ չեն համարում:

«Աժիոտաժ չէ, 5 մարդու անհիմն արտահայտությունները չեմ համարում աժիոտաժ, նույնիսկ մտահոգություն էլ չեն առաջացնում: Չեմ կարողանում բացատրել, թե այդ մարդիկ ինչով են մտածում: Նույնիսկ համաժողովի խորագրին ծանոթ չեն, գոնե խորագիրը կարդո՞ւմ են, որ իմանան, այդ համաժողովի նպատակը, քննարկման թեմաները: Համաժողովի խնդիրներից թեքվում են հասնում են «Արի տուն» ծրագրին, սա ի՞նչ է նշանակում, թող գան ու հիմնավորեն իրենց ասածները: Իսկ ծանո՞թ են այդ ծրագրին»,- Aravot.am-ին ասաց սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ասուլիսի ժամանակ սփյուռքահայ լրագրողները անիմաստ էին համարել այդ համաժողովի մասնակցությունը` պնդելով, որ քննարկման թեմաները նախապես ծրագրված են, ու սփյուռքին մտահոգող թեմաներ չեն արծարծում:

«Որ բան են ասում, պետք է  հիմք ունենան: Դրանք փաստարկված չեն: Նրանք չեն հայտնել որեւէ դժգոհություն, հրավիրել ենք, նույնիսկ հաստատել են, որ գալու են»,- շարունակեց նախարարության ներկայացուցիչը:

Նրա տվյալներով, այս անգամ սփյուռքից 300 լրատվամիջոցի են հրավերք ուղարկել, բայց մասնակցելու են 105 ներկայացուցիչ: Այս հանգամանքն էլ պարոն Վարդանյանին համաժողովը բոյկոտելու մասին չի հուշում, ասաց.«Մարդիկ իրենց միջոցներով են գալիս, ֆինանսական ծախսեր են: Ում հարմար է, նրանք են գալիս»:

Անդրադառնալով սփյուռքահայերի դժգոհություններին, թե սփյուռքին մտահոգող հարցերը համաժողովի ժամանակ օրակարգից դուրս են մնում, պարոն Վարդանյանը զարմացավ. «Եթե հերյուրանք ասեմ, երեւի ճիշտ կլինի, չե՞ն  կարդացել համաժողովի ծրագիրը:  Նման միջոցառումներն ունեն ծրագիր, չէ՞, այդ ծրագրով  ժամանակագրորեն նշված է`  ինչ պետք է տեղի  ունենա: Այն, որ ներկայացնում են, թե այս կամ այն համազգային խնդիրները չեն քննարկվում,  ուղղակի ինձ զարմացնում է:  Մեզ համար կարեւորագույն խնդիրը` ցեղասպանության ճանաչման, պահանջատիրության հարցերը 100 ամյակին ընդառաջ ինչպես կարող են չքննարկվել: Ու ինչ  դժգոհություններ եւ ինչ տարակարծություններ կարող են լինել ցեղասպանության թեմայի շուրջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. alexander says:

    Անկախ այն բանից, թե ով ինչ է ասել կամ արել, պետական ծարայողին վայել չէ այդ արտահայտությունը’ թե ‘նրանք ինչո՟վ են մտածում”: Գուցե վարչության պետը չգիտի, թե իր ասածը ինչ է նշանակում: Թող հարցնի, հետո օգտագործի այդ բառերը:

  2. Garegin says:

    Համակարծիք եմ սփյուռքում գործող լրատվամիջոցների ղեկավարների դիրքորոշման հետ: Ինչ վերաբերվում է Վաղինակ Վարդանյանի մտքերին, կապված ցեղասպանության ճանաչման հետ, ապա միանշանակ է, որ չպետք է սփյուռքի նախարարությունն իր թեփն ուրիշի ալյուրի հետ խառնի, քանի որ այդ հարցերով միշտ զբաղվել ու արդյունքի են հասել սփյուռքահայությունն ու արտգործնախարարությունը: Դժվար չէ հասկանալ, որ ձեր նախարարին ոչ սփյուռքում են ընդունում, ոչ էլ Հայաստանում, իսկ նախարարությունում նրա կողմից կազմակերպված անիմաստ և իրավիճակից չբխող կոմսոմոլային միջոցառումներն անիմաստ են ու անպտուղ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930