Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել FREDA հոգաբարձուների խորհրդի նիստ

Սեպտեմբեր 17,2014 19:11

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի  (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել է Հայաստանում գյուղական տարածքների զարգացման հիմնադրամի 2013 թվականի, ինչպես նաև բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունը:

Նիստում արծարծվել է նաև հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Անդրադարձ է եղել  հիմնադրամի զարգացման հետագա հեռանկարներին և ներկայացվել մի քանի ուղղություններ: Խորհրդի անդամները հանդես են եկել տարբեր առաջարկություններով, որոնք ամփոփ տեսքով և հստակ ծրագրերով հիմնադրամի կողմից կներկայացվեն խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930