Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե հասկ» փառատոնը Վարդենիսում բիզնեսի զարգացման հնարավորություն կտա

Սեպտեմբեր 18,2014 16:05

Սեպտեմբերի 20-ին Վարդենիսում տեղի կունենա «Ոսկե հասկ» փառատոնը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանում փոքր բիզնեսի եւ էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկների հոսքը կենտրոնից դեպի ավելի հեռու վայրեր, հանրապետության մարզեր ուղղելու նպատակով։

Այս մասին այսօր «Նովոստի» մամուլի ակումբում տեղեկացրեց Հայրենիքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը։
Նա տեղեկացրեց, որ սա հիմնադրամի կողմից կազմակերպած արդեն երրորդ փառատոնն է, որը տեղական տնտեսության զարգացման միջոց է, որի շնորհիվ հնարավոր կլինի ցույց տալ, որ լուրջ արժեքներ կան մարզերում եւ սահմանամերձ տարածքներում։

Հայաստանում Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի պատվո հյուպատոս, Հայրենիքի զարգացման հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթն իր խոսքում նշեց, որ փառատոնի միջոցով մարզերում աշխատատեղեր ստեղծելու եւ տեղի բնակիչներին բիզնեսի գաղտնիքներին ծանոթացնելու միտում կա. «Փառատոնը կոչվում է «ոսկե հասկ» նրա համար, որ տարածաշրջանը հայտնի է իր հացահատիկներով եւ փառատոնի շրջանակներում ամեն ինչ լինելու է հացահատիկից։ Փառատոնի ընթացքում տաղավարներում տեղի բնակիչները կկարողանան վաճառել իրենց ձեռագործական աշխատանքները, որոնք տեղում հենց իրենց եկամուտը կապահովեն։ Փառատոնի ընթացքում ներկայացվելու են նաեւ ավանդական ուտելիքներ, այն ամենն ինչ պատրաստվում է «ոսկե հասկից»՝ ցորենից, նաեւ կլինի ցորենի գարեջուր»։Փառատոնն ունենալու է նաեւ ժամանցային հատված, որն ուղեկցվելու է ավանդական երաժշտությամբ։

Բանախոսների խոսքով՝ փառատոնը հնարավորություն կտա ներգրավել ավելի շատ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ տեղանքի հարստություններին, ինչպես նաեւ մարզում գոյություն ունեցող խնդիրներին։

 
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930