Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդը մասնակցել է ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողովին

Սեպտեմբեր 18,2014 16:19

Սեպտեմբերի 16-ից 17–ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողով՝ ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 54 երկրների հավաքականների գլխավոր մարզիչների և տեխնիկական տնօրենների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:
Խորհրդաժողովի 2 օրերի ընթացքում քննարկվել են ֆուտբոլային բազմաթիվ թեմաներ. տակտիկական նորույթներ, մրցավարություն, առողջապահական խնդիրներ:
Մասնակիցների թվում են եղել նաև այնպիսի հանրահայտ մարզիչներ, ինչպիսիք են Ֆաբիո Կապելլոն (Ռուսաստան), Ռոյ Հոջսոնը (Անգլիա), Վիսենտե Դել Բոսկեն (Իսպանիա), Դիդիե Դեշամը (Ֆրանսիա), Նիկո Կովաչը (Խորվաթիա):

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930