Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատում հյուրընկալվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանը

Սեպտեմբեր 18,2014 18:10

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանը: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, Պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ Փիթըր Քութուջյանը շրջայց է կատարել Հայաստանի փաստաբանների պալատի շենքով, ծանոթացել պայմաններին:

ԱՄՆ-ից ժամանած հյուրը հանդիպում է ունեցել հայ փաստաբանների հետ, ներկայացրել այն գործառույթները, որոնք իրականացնում է իր աշխատանքի շրջանակներում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է շերիֆ Քութուջյանի այցը Հայաստան և Փաստաբանների պալատ:

Փիթըր Քութուջյանը նույնպես շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել այն ճանապարհի մասին, որը նրան հասցրել է այդ պաշտոնին: Ըստ Քութուջյանի նա աշխատել է որպես հանրային պաշտպան, այնուհետև՝ դատախազ: Նա նշել է, որ գնահատում է այն հանգամանքը, որ մարդիկ օգնում են միմյանց: Նրա խոսքով իր աշխատանքում հաճախ է հանդիպում դատապարտյալների հանդեպ բռնության դեպքերի, որոնց կանխման համար ջանք ու եռանդ չի խնայում: Նրա գործառույթների մեջ է մտնում նաև դատապարտյալներին մասնագիտությամբ ապահովելը կամ նրանց համար հարմար աշխատաք գտնելը:

Հանդիպման ընթացքում հայ փաստաբանները Փիթըր Քութոջյանի հետ քննարկել են մասնագիտական բազմաթիվ հարցեր՝ հիմնականում խոսվել է հայ-ամերիկյան իրավական դաշտի հարաբերությունների մասին:

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930