Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ երգչուհի Սիպիլը կաջակցի Երևանի մանկապարտեզներից մեկին

Սեպտեմբեր 18,2014 19:06

Երկրորդ տարին անընդմեջ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, պոլսահայ երգչուհի Սիպիլը Երևան է այցելում՝ բազմաթիվ ծրագրերից բացի նաև Երևանի մանկապարտեզներից մեկին աջակցելու նախաձեռնությամբ։ Այս տարի Սիպիլը Երևանում ներկայացնում է «Սեր» ալբոմը։

«Ուրախ եմ, որ կրկին հնարավորութուն ունեմ Երևանում լավ գործ անելու։ Այս անգամ ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակից է իմ նախաձեռնությանը, ինչի համար շնորհակալ եմ ու կարծում եմ՝ իմ այս համեստ ներդրումը ևս օգտակար կլինի։ Այս տարի շնորհանդեսին վաճառված ձայնասկավառակների հասույթը ուղղելու ենք Երևանի այն մանկապարտեզներից մեկին, որտեղ սիրիահայ երեխաներ ամենաշատն են այցելում»,-նշել է երգչուհին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հիշեցրել է, որ անցյալ տարի երգչուհու «Սիպիլ» ալբոմի շնորհանդեսին ձայնասկավառակների վաճառքի հասույթով մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել Երևանի համար 101 մանկապարտեզում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930