Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք խոզուկներ» մսի խանութի սեփականատեր, երիտհանրապետականը` Գյումրու տնտեսագիտականի պրոռեկտոր. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2014 20:12

Այսօր Aravot.am –ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի երկարամյա փոխտնօրեն Պարույր Գոմցյանին փոխարինել են երիտհանրապետական, Գյումրու «Երեք խոզուկներ» մսի խանութի սեփականատեր Արման Առաքելյանով:

Ըստ ահազանգի, վերջինս նշանակումը պայմանավորված է նրանով, որ վերջինս բավական մոտ կապերի մեջ է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Մեզ տեղեկություններ էին հասցրել նաև այն մասին, որ երիտասարդը բանակում չի ծառայել, լուրջ կենսագրություն դեռ չունի, արագ մեթոդներով է դարձել գիտությունների թեկնածու, և նրա նշանակումը կատարվել է բուհը հանրապետականացնելու նպատակով: Նշենք, որ Գոմցյան Պարույրը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, հարգված գիտնական ու նախկին դաշնակցական է:

Aravot.am –ը այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց  Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ-ական Սամսոն Դավոյանից: «Բուհը ապակուսակցականացված կառույց է , և կուսակցությունը այստեղ դեր չի խաղում և խնդրում եմ չհոլովել Արմեն Աշոտյանի անունը: Ես ինչքան գիտեմ, ոչ մի հարաբերություն գոյություն չունի նորանշանակ փոխտնօրեն Արման Առաքելյանի և նախարար պարոն Աշոտյանի միջև: Եվ եթե խոսքը պարոն Գոմցյանի մասին է , ասեմ, որ նա ոչ թե Լոմոնոսովի համալսարանն է ավարտել, այլ Գյումրու մանկավարժական ինստիտուտը և բավական ուշ է դարձել գիտությունների թեկնածու:

Անդրադառնամ, թե ինչպես է տեղի ունեցել Առաքելյան Արմանի նշանակումը: Մեր մասնաճյուղը, ի տարբերություն հանրապետության շատ-շատ բուհերի, յուրաքանչյուր տարի, նույնիսկ այս տարի, երբ ուսանողների թիվն է կրճատվում, բուհերը մի շարք ֆինանսատնտեսական խնդիրների առաջ են կանգնում, ամեն տարի մեր ուսանողների թիվը ավելանում է միջինը 10-15 տոկոսով: Ավելանում է աշխատողների թիվը, դասախոսների թիվը, և հատկապես որակական կազմը`պրոֆեսորներ, դոկտորներ, դոցենտներ: Եվ պատահական չէ, որ շուրջ 8 դասախոսների, լավագույն մասնագետների մենք Երևանից ենք հրավիրել, որը շատ բարձրացնում է մեր վարկանիշը և դա հիմնական պատճառներից մեկն է,  որ մեր մոտ ուսանողների թիվն անընդհատ աճեն: Եվ ամենակարևորը, մեր բուհում դասախոսները ՀՀ-ում բուհական համակարգի ամենաբարձ աշխատավարձն են ստանում, օրինակ` ամբիոնի վարիչ` 400 հազար, ազատ պրոֆեսորը 350 հազար դրամ և այլն: Քանի որ մեր մագիստրատուրան անընդհատ աճում է, և իմ երկու փոխտնօրենները ոչ տնտեսագետներ էին, ես հրավիրել եմ մեր գերազանցիկ շրջանավարտ, ոսկե մեդալով դպրոցն ավարտած, շատ երիտասարդ տարիքում` 26 տարեկանում գիտությունների թեկնածու դարձած  մեր դասախոսին, որին լավ ճանաչում ենք: Ես եմ առաջարկել, որպեսզի նա փոխտնօրեն դառնա և կարողանա կոորդինացնել մագիստրատուրայի աշխատանքները: Մագիստրատուրան, ինչպես մեր բուհում, այնպես էլ շատ բուհերում համարվում է բուհական համակարգի թույլ օղակներից մեկը»,-պարզաբանեց տնօրենը:

Սամսոն Դավոյանի ասելով, քանի որ Գոմցյանը Պարույրը տնտեսագետ չէ մասնագիտությամբ, և ըստ կանոնադրության չեն կարող երկու փոխտնօրեն ունենալ, նրան առաջարկել է դեկանի պաշտոն, աշխատավարձի տարբերությունը 10 հազար դրամ է: «Բոլոր էն արտոնությունները, որը տվել է բուհը փոխտնօրենին, նույնը տրված է դեկանին` իր ֆունկցիաները կատարելու ընթացքում»,- ասաց պարոն Դավոյանը:

Aravot.am –ը հարցրեց, եթե կուսակցական լինելը դերակատարում չունի բուհում, այդ դեպքում ինչո՞ւ են բողոքներ հնչում, թե հավաքարարներից սկսած ՀՀԿ-ի անդամ են դարձնում այս մասնաճյուղում: «Ես խոսեմ փաստերով, ոչ մի ուսանող իմ իմացած Հանրապետական կուսակցության անդամ չէ, իսկ դասախոսները աշխատանքից հետո ազատ են:Մենք շուրջ 80 դասախոս ունենք, որոնցից 7-8-ը կարող են Հանրապետական կուսակցության անդամ լինեն: Կարող է «Բարգավաճ»-ի ավելի շատ անդամներ լինեն, կամ դաշնակցականների, ես իհարկե, չեմ տիրապետում  էդ թվերին, բայց հանրապետականները 7-8-ն են, ոչ ավել», -ասաց տնօրենը:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի տնօրեն Սամսոն Դավոյանը Արման Առաքելյանի բանակում չծառայելու փաստը: « Ճիշտն ասած էդպիսի պահանջ չի դրվում, որ փոխտնօրենը, անպայման, պետք է բանակում ծառայած լինի: Ես` ինքս, բանակում չեմ ծառայել, բայց լրիվ օրինական ճանապարհով, ես ավարտել եմ գերազանցության դիպլոմով` 3 համալսարանն էլ, անվանական թոշակառու եմ եղել, ընդունվել եմ միանգամից նպատակային ասպիրանտուրա, 26 տարեկանում պաշտպանել եմ: Ես բանակը ոչ թե շրջանցել եմ, այլ չի նախատեսված եղել իմ կատեգորիայի մարդկանց համար», -ասաց Սամսոն Դավոյանը: Նա հորդորեց գիտնականներին համեստ գտնվել ու շատ չշեշտել իրենց փայլուն գիտնական լինելը:

Մանրամասները` տեսանյութում 

 

Հ.Գ. Ի դեպ, Արման Առաքելյանը բուհի կանոնադրության խախտմամբ է նշանակվել տնօրենի օգնական, թեև կանոնադրությունը չի թույլատրել մեկից ավել տեղակալ ունենալ, սակայն նրան ապրիլ ամսին նշանակել են` որպես երկրորդ փոխտնօրեն: Իսկ այժմ կանոնադրությունը հանկարծ սկսել է  գործել  մոտ 15 տարվա տեղակալի` Պարույր Գոմցյանի համար:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (46)

Պատասխանել

  1. Զարմանալի տրամանաբություն ունի այս տնօրենը: Ով գիտթեկնածու է դարձել 25-26 տարեկանում, ուրեմն խելացի է, իսկ ով ուշ տարիքում է պաշտպանել` թույլ է եղել:

  2. Լևոն Մութաֆյան says:

    Արման Առաքելյանը ,,Բալատոն,, վարժարանում իմ աշակերտն է եղել: Պետք չէ նրան ներկայացնել խանութով: Տաղանդավոր աշակերտ էր, չափազանց գիտակ, կազմակերպված: 1999-ին Շիրակի մարզը 9 ոսկե մեդալակիր ունեցավ, 7-ն իմ աշակերտներն էին, նրանցից մեկն Արմանն էր: Նա իր գիտելիքներով շատ բարձր է անգամ Սամսոն Դավոյանից: Իսկ Պարույր Գոմցյանն իմ լավ ընկերն է, համոզված եմ, որ նա ուրախ է՝ երիտասարդների առջև ճանապարհ բացելու համար: Արմանենք միշտ շատ լավ են ապրել, այնպես որ այդ խանութի հիշատակումը պետք չէր: Հույս ունեմ, որ կոռուպցիայի մեջթաթախված բուհում Արմանը կարգ ու կանոն կհաստատի:

  3. Գ.Հ. says:

    Հարգելի լրագրող շատ լավ կլիներ իմանալ նաև Ա.Առաքելյանի կարծիքը…Ափսոս,որ ինքը չի պատասխանել այդ “բողոք”-նամակին ,որը ստացել է ձեր խմբագրությունը:Ի՞նչ է նշանակում «Երեք խոզուկներ» մսի խանութի սեփականատեր:Դուք լավ գիտե՞ք, ինքն է այդ խանութի սեոականատերը..կամ եթե սեփականատերն էլ լիներ,դրանում ինչ վատ բան կա…Դասախոսը պետք է անպայման սոված լինի՞ կամ ոչինչ չունենա:Ա.Առաքելյանի ընտանիթը քաղաքում միշտ էլ հայտնի է եղել իր բարեկեցությամբ…Իրենք նոր հարստացածներից ու “տեսածներից” չեն,որ եթե խանութ էլ ունենաին դա համարվեր “այիբ”…Ա.Առաքելյանը դպրոցը ավարտել է ոսկե մեդալով,ինստիտուտ է ընդունվել ամենաբարձր բալերով,իսկ ասպիրանտուրան՝նպատակային…Ի՞նչ կարևոր է թե նա բանակում ծառայել է ,թե չէ…Ինչու իրեն զորամասի հրամանատար են նշանակել,ոստիկանապետ,թե ԱԱԾ պաշտոնյա,որ անպայման բանակում ծառայած լիներ….Իսկ ինչ վերաբերվում է արագացված կարգով դիսերտացիան պաշտպանելուն,ապա նշեմ,որ Արմանը այն պաշտպանել է 4 տարվա մեջ…Ո՞րն է այստեղ արագացվածը…Մարդիկ կան երկու տարվա են պաշտպանում,բա դրա վերաբերյալ ի՞նչ կասեք:Ա.Առաքելյանը արժանի է այդ պաշտոնը զբաղեցնելուն…Ինչո՞ւ է երիտասարդ և գիտակ մարդկանց առաջխաղացումը այսպես սվիններով ընդունվում մեր քաղաքքւմ:Այս բարդույթից պետք է ձերբազատվել:Իսկ պարոն Գոմցյանի կողմնակիցներին կառաջարկեմ ամեն ինչ չքաղաքականացնել և եթե բան կա ասելու,ապա դա անել բանակցությունների միջոցով:Շատ հարգելի Ն.Արևշատյանից էլ ակնկալում ենք արդար և անաչառ լուսաբանում:

  4. Արտակ says:

    Այս տարի Ժողի. մագիստրատուրան լրիվ անվճար էր ընդունվելը:Քաղաքում ասում են,որ դրա հեղինակը հենց այս երիտասարդ փոխտնօրենն է՝Ա.Առաքելյանը:Երևի հենց սա էլ էր պատճառ նրա հետևից ընկնելու համար…

    • Aram Karapetyan says:

      Արտակ ջան,

      Ճիշտ ենք հասկանում Ձեր գրածից, որ մնացած տարիներին մագիստրատուրա ընդունվելը եղել է փողով: Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ Դավոյանը պետք է պատասխանատվություն կրի և բանտարկվի կաշառակերության համար:

  5. Բ.Տ says:

    Ժողովուրդ ջան, ուղղակի Լեննականը ԱՐՄԱՆՆԵՐԻՑ ԶԶՎԱԾ է, դրա համար էլ երևի էս Արմանը ևս հարվածի տակ է ընկել, բայց մի բանում համաձայն չեմ Գ.Հ-ի հետ, որ բանակում ծառայելը պարտադիր չէ, միթե? հա, հետո, մի հատ արժի հետաքրքրվել, թե ՇՄ դատավորի պաշտոնին հավակնողների թվում , ասում են, մի երիտասարդ տղա է, ով արդեն իսկ մեծ սեփականաություն ունի, հետաքրքիր է էդ սեփականությունը դատավորական աշխատավորձով է ետ գցել? լրագրողն էլ ճիշտ կաներ ըստ նկարագրվածի տաղանդավոր Արմանին մի հատ տեսներ, հարց ու փորձ աներ, մի գուցե իրոք հզոր մտքի տեր տղա է, բա ուր կորի տաղանդը, եթե ոչ զամռեկտորի պաշտոնում չնշանակվի, բայց ամենից բացի, իրոք, կարող է շատ լավ կազմակերպիչ է ու կարող է էդ մեռած բուհը առաջ տանել,եթե ճիշտ է գրած, ափսոս է, որ էդ աշոտյանի մոտիկներից է, դրա ղեկավարած կրթության բնագավառը ջնջվել է, էս տղեն հանկարծ ՞լենինյան էդ ուղով չերթա՞? ու փչանա?

  6. Մ.Գ. Բարսեղյան says:

    Կուզենայի նշել, որ . փոխտնօրենի պաշտոնը չի ենթադրում, որ այն ստանձնած մարդը պետք է տաղանդավոր գիտնական լինի: Իսկ Արման Առաքելյանին ճանաչելով դեռևս դպրոցից, կարող եմ ասել, որ նա ունի կազմակերպչական յուրահատուկ ընդունակություններ, երիտասարդ սերնդի հետ շփվելու բացառիկ ունակություն: Դա հիմք է հանդիսանում պնդելու, որ նա իսկապես արժանի է այդ պաշտոնին: Մշտապես տեղեկացված լինելով Գյումրու բուհերի անցուդարձից, չի եղել որևէ դեպք, որ հատկապես ուսանողները, բացասաբար արտահայտվեն: Ինքս լինելով լավատեղյակ Գյումրու գիտական կյանքի անցուդարձից, Գոմցյան Պարույր գիտնական անունը երբևէ չեմ լսել: Տնօրենը գիտության և գիտնականի վերաբերյալ իր խոսքով միայն ու միայն հարգանքի արժանացավ իմ կողմից: Վստահ եմ, որ ինքնագովեստով զբաղվող ինքնահռչակ “գիտնական”-ին դեկանի պաշտոնն էլ է շատ…

  7. ԺՈՂ.ԻՆՍՏԻՏՈՒՏ says:

    Նունե Արևշատյան ջան իսկ ինչու չեք անդրադառնում ձեր հարազատ ԲՈՒՀ-ում տեղի ունեցող խայտառակություններին?Կոնկրետ՝պատմության և իրավագիտության ամբիոնում տեղի ունեցող բեսպռեդելին,որի հեղինակն է արդեն հինգերորդ անգամ ամբիոնի վարիչ ընտրված և 65 տարեկան թոշակառու Ե.Վարդանյանը: Հլը այդ հարցերին անդրադարձի,լուսաբանի որ մարդիկ հանրապետությունով մեկ իմանան :Թե չէ ընկել եք մեր ինստիտուտի հետևից,որ ինչ??

  8. aimine balaton says:

    Արման Առաքելյանը, իրոք, կազմակերպչական մեծ ընդունակություններ ունեցող անհատ է և հաստատ նա կարգ ու կանոն կհաստատի տնտեսագիտականում, որտեղ շատ բաներ բարձիթողի վիճակում է և մարդիկ սովոր են կամ նրանց ձեռք է տալիս այդ քաոսը։ Դա է պատճառը, որ փորձում են նրա հետևից բանսարկություններ անել, իսկ ինչ վերաբերվում է Գոմցյան պարույրին, ապա նա թոշակառու է և իրավունք չունի վարչական պաշտոն զբաղեցնել։ Բուհի ղեկավարությունը հենց իրեն է խախտումներով նշանակել դեկան, որն ընտրովի պաշտոն է։

  9. armine balaton says:

    Հարգելի պրոֆեսոր բուհի տնօրենը նման բան չասեց, դուք կամ անուշադիր եք կամ ձեզ անուշադիրի տեղ եք դնում։ Ցանկացած նորմալ բուհ հպարտ կլիներ, որ իր գերազանցիկ շրջանավարտը հասել է բուհի փոխտնօրենի աստիճանի, դա այդ բուհի պատիվը կարող էր լինել և լավ աշխատանքի արդյունքը։ Իսկ այս դեպքում ոմն ինքնակոչ գիտակ վատ է զգում, որ նորմալ սերնդափոխություն է եղել։

  10. G.M. says:

    Հետաքրքիր է իմանալ ինչ կապ ունի 66 տարեկան թոշակառուն դեկանի պաշտոնի հետ և դա քիչ է դեռ ուզում է փոխտնօրեն մնալ։ Այդ բուհը հիմա էլ ունի երկու փոխտնօրեններ, որոնցից մեկը լինելով 68 տարեկան, միաժամանակ նաև ամբիոնի վարիչ է։ Եվ ինչից է դժգոհ նախկին փոխտնօրենը, նրանից, որ նոր փոխտնօրենին հաջողվել է այն, ինչ իրեն չի հաջողվել բազում տարիների ընթացքում՝ այսինքն ապահովել նորմալ աշխատանքային միջավայր։ Դա բուհ է, թե ծերանոց

    • Armen says:

      Ծերանոցի վերաբերյալ ոչ կոռեկտ և անգրագետ ձևակերպումը տեղի չէ: Այստեղ աշխատում են ԲՈՒՀ-ի կայացման հարցում մեծ ներդրում կատարած բազմափորձ մարդիկ, որոնց տարիքը երբևէ չի խանգարել ԲՈՒՀ-ի աշխատանքներին և մինչ օրս մեծ հաջողությամբ, սիրով և պատասխանատվությամբ ծառայում են երիտասարդ սերնդին:

  11. Աբրահամյան says:

    Ցավոք ինքը չի հետևում իր հորդորներին ու զբաղված է ինքնագովերգմամբ: Այսինքն ինքը իրականում այն չէ, ինչ փորձում է ցույց տալ: Ցավալի է…

  12. Վարդան says:

    Նունե Արևշատյանը երևում է,որ լավ ուսումնասիրել է ՀՊՏՀ կանոնադրությունը և խախտումներն էլ առաջ է բերում:Բա ձեր հարազատ ԲՈՒՀ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումներին ինչու՞ չեք անդրադառնում:Կասես,թե ո՞ր կանոնադրության համաձայն է,64 տարեկան 11 ամսեկան 29 օրական թոշակառուն հինգերրորդ անգամ՝1992 թ.վերընտրվում ամբիոնի վարիչ:Այս հարցի վերաբերյալ ինչու՞ հետաքրքրություն չեք դրսևորում:Ինչու՞ չեք դիմում ռեկտորին,պրոռեկտորին այս թեման ջրի երես հանելու համար:Միայն այն ապուշ պատճառաբանությունը առաջ չբերեն,թե ամբիոնի անվան փոփոխման պատճառով 20 տարի ամբիոնի վարիչի աթոռը զավթածը իրավունք ուներ նորից վերընտրվեր: Ինչու՞ անտեսեցիք օգոստոսի 29-ի պատմության և իրավագիտության ամբիոնի սկանդալային նիստը,որտեղ շատ մեծ ապօրինություններ են բացահայտվել,որը գործել է ամբիոնի վարիչը:Նույնիսկ փաստաթուղթ կա:Ամբողջ ինստիտուտն է այդ նիստից խոսում:Հլը այդ հարցերին էլ անդրադարձի:Թե չէ…

    • Արտակ says:

      Նունեն աշխատում է ԳՊՄԻ-ում: Ինչու պետք է բարձրաձայնի իր բուհի ապօրինությունները: Ելեն Միխայլովնայի հետ ով խելք կդնի: Այդ կինը սարսափելի բնավորության շնորհիվ 22 տարի արդեն ամբիոնի վարիչ է և շարունակում է իր ապօրինությունները: Աշոտյանի մասին շատ եք խոսում: Ինչու Աշոտյանը տեղյակ չէ ԳՊՄԻ-ում տեղի ունեցող իրադարձություններից: Լավ է, մի քանի լրատվամիջոցներ անդրադարձան պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի կամայականություններին, բայց մեջն ինչ կա: Նա միշտ էլ ջրից չոր է դուրս գալիս:

  13. Ուսանող Տարոն says:

    Լավ էլի ժողովուրդ, էդ Արմանին սարքեցիք աշխատանքի հերոս, առաջանցիկ, նայեք գլխներիդ սաքուլիկ չդառնա, եթե արդեն չի դարձել, հերիք է էլի, գովաբանությունն էլ սահման ունի, մեծ ու փոքր առել անցել եք, ինչի համար? միայն նրա համար , որ աշոտյանի կադրերից է? հա ի դեպ մանկավարժականից, այո, շաաատ գրելու բան կա, բայց հեչ չիամացանք, որ ն.Արևշատյանը դրանց անդրադառնա, կարող է ԲՀԿ-ական է ? դրա համար խուլ ու համր է դարձել, հա մեկ-մեկ էլ թող մեր քաղաքի դպրոցների ղեկավարին սահակին անդրադառնա, էդ մարդը տեղական աշոտյան է, եթե ավելի վատ չասենք, բայց դեռ պաշտոնավարում է ու ոչ մի մարզպետ նրա հախից չի կարող գալ, վատ է , ահանվոր

  14. Qerob says:

    Հարգելի Տարոն դու ճանաչում ես Արմանին, որ էդպես թույնով լցված ես արտահայտվում, ուսանող տղա ես մի քիչ տարիքիդ ու դիրքիդ համաձայն արտահայտվի: Հաստատ եթե համարձակություն ունենաս իրական դեմքդ ցույց տաս ու ասածիդ 10 տոկոսը ասես Արմանի երեսին, կասեմ հալալ է քեզ: Ինչ կապ ունի ով է բհկական, ով հանրապետական: Մարդը օրինական կարգով նշանակվել է փոխտնօրեն, իսկ անօրինական կարգով դեկան նշանակվածը բողոքում է / խելքի աշեցեք/ կասեր Ջիվանին: Հիմա թող բոլորը գան ու պարզեն ինչպես է թոշակառուն դարձել դեկան:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մոդերատորներին` այս գրառումը պարունակում է ակնհայտ վիրավորանքներ լրագրողի հասցեին: Խնդրում եմ, հետագայում հաշվի առնել:

      • Արամ says:

        Կփորձենք Դուք ինչու եք մեկնաբանությունները ջնջում

      • Aram Karapetyan says:

        Հարգելի պարոն Աբրահամյան,
        Շնորհակալություն Ձեր արձագանքի համար: Խոսքս վերաբերվում էր մոդերատորին, ով, իմ կարծիքով անհարկի, ջնջում էր իմ գրառումները: Խնդրում եմ հնարավորության դեպքում Դուք էլ աչքի անկացրեք իմ գրածները և համոզվեք, որ այստեղ նկարագրված սկզբունքներից և ոչ մեկը չէր խախտվել:

  15. Ավետիք Պողոսյան says:

    Երբ մարդու վրա ցեխ եք շպրտում, հիշեք՝ նրան ցեխը կարող է չհասնել, իսկ Ձեր ձեռքերին այն կմնա:

  16. Լևոն Մութաֆյան says:

    Ուսանող Տարոն, հայկական ժողովրդական ասացվածք կա՝ թացը չորի հետ մի վառիր… Եթե ես իմ աշակերտի արժանիքների մասին եմ խոսում, նշանակում է՝քեզանից ավելի լավ եմ ճանաչում նրան: Ի՞նչ կապ ունի Աշոտյանի հետ մտերիմ լինելը: Աշոտյանն իմ կրտսեր ու լավ բարեկամն է, բայց իմ հարցում պաշտպանեց մի հանգուցյալ ռեկտորի ակնհայտ ապօրինությունը… Մտերմության և ընկերության խնդիր չէ: Ի վերջո, Տնտեսագիտական համալսարանն ինքն է ընտրում ու նշանակում իր կադրերին: Իսկ Արմանը հաստատ Սաքուլիկ չէ և չի դառնա: Կա մի հզոր գործոն՝ ընտանեկան դաստիարակություն…

  17. ararat hakobian says:

    Անհարմար է (հրաշամանուկ) երիտասարդին չեղած տեղից, բոլոր բացասական կողմերը թողած, միայն դրականը ներկայացնել:Ասածս հիմնավորելու համար թող Արմանը տղամարդկություն ունենա և պատասխանի հետևյալ հարցերին: Հարց առաջին` զարտուղի ճանապարհով յոթ տարի առաջ ատենախոսությունը պաշտպանելուց հետո քնի գիտական հոդված է տպագրել և որտեղ, այն դեպքում, երբ նույն բուհի շրջանավարտներ ավելի ուշ են պաշտպանել, բայց դարձել են դոցենտներ և մոտ ապագայում կդառնան դոկտորներ: Հարց երկրորդ` ինչու է նա անընդհատ պռավալ տալիս առանց այն էլ փոքր ծանրաբեռնվածության դասերը, որ ուսանողները ուսումնական սեսիայի ավարտելուց հետո դիմել են բուհի ղեկավարությանը, որ ամբողջ կիսամյակի ընթացքում ոչ մի պարապմունք (հրաշամանուկ) Արմանը չի անցկացրել: Եվ բուհի ղեկավարությունը ստիպված է եղել կենտրոնական բանկից հրավիրելու համապատասխան մասնագետ, որը Արմանի դասախոսին ոչ վայել արարքի հետևանքներն է վերացրել: Հարց երրորդ` վերջին տարիներին ինչով է զբաղված եղել Արմանը, որ անընդհատ բացակայել է աշխատանքից: Նրա բոլոր մըերիմները գիտեն թե ինչով է զբաղված եղել և այդ զբաղվածության մասին համապատասխան կկազմակերպությունում կա համապատասխան գրանցում: Կան էլի շատ հարցեր, բայց թսղ վերոնշյալ հարցերին պատշաճ պատասխանի Արմանը, այնուհետև կտրվեն ավելի բարդ հարցեր:

  18. Aram Karapetyan says:

    Մոդերատոր ջան,

    Էս իմ քոմմենթները ինչի եք ջնջում? Ոչ հայհոյանքներ եմ գրում, ոչ էլ զրպարտում եմ: Խնդրում եմ դրեք դրանք, թող հանրությունը տեսնի ով է Սամսոնը (Գյումրեցիների քրտինքով հարստացած օլիգարխը):

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ձեր կողմից հնչեցրած քրեական մեղադրանքների համար՝ կոնկրետ անձի հասցեին: Եթե ունեք ապացույցներ եւ դատավճիռներ՝ կոնկրետ մարդուն կոնկրետ հանցագործության մեջ մեղադրելու կապակցությամբ, խնդրեմ, կհրապարակենք, բայց այսպես՝ օդի մեջ արված, չապացուցված հայտարարություն-մեղադրանքներ չենք կարող հրապարակել:

    • Արամ says:

      Ապրես լավ ես գրում

  19. BH says:

    Որ Արման Առաքելյանը դպրոցում և բուհում լավ է սովորել կամ ունի երեք թե չորս խոզուկներ դա վատ չի, բայց որ նա ամիսներով լսարան չէր մտնում և իր պարտականությունները չէր կատարում ուսանողների հանդեպ, իսկ բուհի ղեկավարությունը նրան չի հեռացրել աշխատանքից և այսօր նշանակել է փոխտնօրեն սա խոսում է բուհի աշխատանքային հովանավորչական վարքագծի մասին:

  20. ararat hakobian says:

    Եվս մի քանի հարց հրաշք տնօրենին: Հարց առաջին` ինչու եք ասում, որ տեղյակ չեք թե քանի հանրապետական կա ձեր մասնաճյուղում, երբ ձեր բուհ-ում գործում է ՀՀԿ Գյումրի 1շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպությունը եվ Դուք այդ կազմակերպության նախագահն եք, ապացույց https://www.youtube.com/watch?v=97JzKrsGTDc
    Հարց երկրորդ խնդրում եմ բացատրեք 12.5 մլն դրամ դրամաշնորհների նպատակահարմարությունը, երբ ամեն հարմար առիթի ասում եք բյուջեն սուղ է եվ պետք է իջեցնեք աշխատավարձերը, չնայած լրատվամիջոցներին այլ բան եք ասում: Հարց երրորդ ինչպես պատահեց, որ ձեր բուհ-ի կանոնադրությունը չի գործում մյուս փոխտնօրենի համար, չէ որ պարոն Գոմցյանին Դուք ասել եք, որ առայնորդվում եք ըստ կանոնադրության, եվ փոխտնօրեն պետք է մնա միայն այդ հրաշամանուկը: Առայժմ այսքանը:

  21. Hayk says:

    Հարգելի պարոն Դավոյան ասացեք խնդրեմ այդ որ ծառայությունների համար է, որ մանկավարժական ինստիտւտի պատմության ամբիոնի դասախոս Արտակ Հովհաննիսյանը չլինելով տնտեսագետ ձեր բուհում աշխատում է որպես գիտության բաժնի վարիչ, երբ դուք ունեք տնտեսագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող բազմաթիվ երիտասարդ մասնագետներ: Այս բոլորի հետ մեկտեղ 8 ժամյա աշխատանքային օրվա մեջ “տեղավորում ”է Հառիճի վանքում աշխատանքը: Հայտնի է որ նա զբաղվում է նաև հեռակա բաժնի ուսանողների հարցերով: Միթե դուք չեք ղեկավարվում աշխատանքային օրենսգրքով:

    • Գ.Հ. says:

      Բայց Ա.Հովհաննիսյանը ի՞նչ կապ ուներ այս հարցի հետ:Դու երևի գործազուրկ էս ու աչքտ դրել ես Արտակի գործի տեղին:Մի քիչ ամոթ արեք:Տղամարդ եղեք:Այսպես բանսարկելով ու էք հասնելու:

    • Lianna Varagyan says:

      հարգելի Հայկ երևի չգիտես,որ Ա.Հովհաննիսյաը որպես գիտքարտուղար փոխարինող է աշխատում որպես գիտքարտուղար:

      :

    • Liana says:

      Հարգելի’ Հայկ, գիտական բաժնի վարիչը պարտադիր չէ, որ լինի տնտեսագետ, քանզի նա կարգավորում է գործընթացներ և ոչ թե մասնագիտական հարցեր լուծում: Եվ ո՞վ է ասել, որ կես դրույքով աշխատողի աշխատանքային օրը 8 ժամ է: Քննադատությունը լավ բան է, երբ այն տեղին է արվում:

  22. Արամ says:

    Դավոյանին լավ էլ ճանաչում եմ միասին փողեր ենք աշխատել գրանտներից. ահագին մեր սոցիալական հարցերն ել լուծել տուն ենք պահել լավ մարդ է. ընտրություններին էլ մեզ լավ ֆինանսավորել է վերջապես իր միջոցով տունն ենք պահում Ինձ թվում է նա շատ լավ ձեռներեց մարդ է….

  23. Ս.Կ says:

    Ես կասկածում էի, բայց, որ Աշոտյանը Մութաֆյանի ընկերն է,փաստըորեն, Մութաֆյանն հաստատեց:

  24. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի Արամ, եթե հարցն ուղղված է ինձ, ես մոդերացիայով չեմ զբաղվում: Հավանաբար, մոդերատորները ջնջել են վիրավորանքները:

  25. Qerob says:

    Լսում եք ինձ, բավական է
    Հանեցեք ձեր դիմակները
    Հանեցեք, որ քամու ձեռքով
    Ձեզ կարոտած օդն ապտակի
    Ձեր իսկական դեմքը տխեղծ
    Բավական չէ, դուք ձեզանից ձեզ գողանաք
    Եվ տեղն ուրիշ մեկին դնեք ձեզ փոխանակ:

  26. Hasmik says:

    Անհրաժեշտ է տնօրենին՝ Դավոյան Սամսոնին փոխել, և ամեն ինչ լավ կլինի։ Նա նույնպես ծեր է և արդեն 17 տարի աշխատում է այդ պաշտոնում, իսկ գիտության և կրթության օրենքով թույլատրվում է աշխատել տնօրենի պաշտոնում 2 անգամ հինգ տարի ժամկետով, այսինքն առավելագույնը 10 տարի։ Եթե կարելի է ՀՀ կրթության և գիտության օրենքը խախթել, ապա ինչու համար է Հայսատանում աշխատում Ազգային Ժողովը, միևնույնն է օրենքները չեն գործելու։

  27. Իսկանդարյան Անի says:

    Իմ շատ սիրելի համալսարան
    Իմ շատ սիրելի դասախոս, մեծ մտքի տեր պրն Գոմցյան
    Ինքս սովորել եմ այս համալսարանում 2004-2010թթ: Պ. Գոմցյանը մեծ ներդրում է ունեցել իմ եւ շատերի` հետագա բարձրագույն գիտելիքներ ստանալու գործում, եղել է մեր կուրսղեկը: Միայն և միայն դրական խոսքերով կարող եմ բնութագրել թե’ որպես մասնագետ, թե’ որպես գիտնական, թե’ որպես մարդ` օժտված մարդկային վեհ արժանիքներով: Նույն Արման Առաքելյանն էլ է ինչ-որ դասախոսություններ կարդացել կուրսում, չեմ էլ հիշում ինչ առարկայից, հիշում եմ , որ տեսել եմ տարեսկզբին և տարեվերջին ` քննության ժամանակ, ինչը չեմ կարող համեմատել պրն. Գոմցյանի դասախոսությունների հետ: Այստեղ շեշտը չեմ դնում, թե ով է ավելի լավ ու մատչելի դասախոսություններ կարդացել,այլ թե ով է ավելի պատասխանատու մոտենում իր աշխատանքին: Եվ թող ցանկացած փոփոխություն լինի ըստ արժանվույն: Շատ ավելի արժանի մարդիկ կան բուհում: Պետք չէ երբեմնի` ցուրտ ու դժվար տարիներին վեր հառնած համալսարանը, որն ունի մեծ պոտենցյալ, հավասարեցնել քաղաքի մյուս միջակ բուհերին: Ցավ եմ ապրում:

  28. Ա.Մ. says:

    Տեղեկացնում եմ, Ձեզ տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր պարոն Դավոյանը մեծ հարգանք է վայելում ոչ միայն մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության մոտ, այլ նաև հանրապետության տնտեսագիտությամբ զբաղվող բոլոր դասախոսների մոտ, քանի-որ նրանք անձամբ կամ գիտական աշխատությունների միջոցով ճանաչում են պարոն Դավոյանին:Նա ունի 5 մենագրություն,100 ավելի հոդվածներ և զեկուցումներ, ոևից 25-ը արտասահմանում, այդ թվում մասնակցել է գիտաժողովների` Նյու-Յորքում, Լոնդոնում, Վիեննայում,Հոն-Կոնգում և այլ երկրների մայրաքաղաքներում:Միայն այս ընթացիկ տարում նա հանդես է եկել 4 միջազգային գիտաժողովներում` Ստոկհոլմում,Աթենքում,Վենետիկում և Շվեյցարական Ինտերլակենում:Նրա հետազոտությունները հրապարակվել են ինչպես Ամերիկյան, այնպես էլ Եվրոպական մի շարք լիցենզավորված բարձր մասնագիտական հեղինակություն ունեցող հանդեսներում:Նա հանդիսանում է միավորված ազգային կազմակերպության, կենտրոնական բանկի, գիտության պետական կոմիտեի փորձագետ:Աշխատելով Գյումրիում նա 3 տարի ղեկավարել է համար 060 գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը, իսկ ներկայումս հանդիսանում է պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 015 մասնագիտական խորհրդի միակ ոչ Երևանցի անդամը:Պրոֆեսոր Դավոյանի կողմից դասավանդվող ,,Տնտեսագիտության տեսություն,, դասընթացը եզակի է տնտեսագիտական բուհերի դասավանդման գործընթացում, որը իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Շուրջ 40 ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավար է, որոնց գերակշիռ մասը ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:Նա վերջին 15 տարիների ընթացքում հանդիսանում է ինչպես հայ-ռուսական /Սլավոնական/ այնպես է պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, որտեղ հաջողությամբ դասավանդում է մի շարք մասնագիտական դասընթացներ:Նա իր մարդկային և մասնագիտական վարկանիշով հանդիսանում է Հայաստանի լավագույն տնտեսագետ պրոֆեսորներից մեկը:Մեր բուհը բարձր առաջադիմությամբ ավարտած շատ շրջանավարտներ եղել են պրոֆեսոր Դավոյանի ասպիրանտները և հաջողությամբ պաշտպանելուց հետո դասավանդում են մեր մասնաճյուղում: Ի ուրախություն նրանց ովքեր գտնում են, որ պրոֆեսոր Դավոյանը երկար տարիներ աշխատում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կարող եմ տխրեցնել, որ 1 անգամ անցել է մրցույթով և հաջորդ 5 տարիների ընթացքում ևս կարող է մասնակցել մրցույթի:Փաստեմ նաև, որ բուհի ստեղծման գաղափարից մինչև նրա իրականացումը և հանրապետության հեղինակավոր բուհերի շարքը համալրելը շատ մեծ ավանդ ունի պարոն Դավոյանը, քանի-որ առանց նրա անհնարին կլիներ ոչ միայն Շիրակի մարզումտնտեսագիտական համալսարան ունենալը, այլ նաև բոլոր ցուցանիշներով բարձր վարկանիշ ապահովվելը, մասնավորապես փաստեմ , որ նա միշտ եղել է ոչ միայն ուսանողության և դասախոսների կողքին, այլ յուրաքանչյուր անծանոթ որոնք կամայական հարցով դիմել են պարոն Դավոյանին:Նա բարեհաճ է բոլորի նկատմամբ և նրա նման անձնավորությանը պատվերով բացասական որակավորում տալը առնվազն կարելի է որակել որպես դիտավորություն և նախանձ:

    • K says:

      Հետաքրքիր է սա Դավոյանն է Ձեզ թելադրել? Թե Ա.Մ. ծպտված Դավոյանն է?
      Ինչև է պատի վրայից լեկցիան բառ առ բառ կարդալը միջազգային չափանիշներին համապատասխան է?

    • Usanox says:

      ես ինչ ել հավես եք ունեցել էսքանը գրելու…..էվալլա /հայկական համարժեքը չգտա / ձեր հավեսին

  29. H.H. says:

    Հետաքրքիր տեղեկություններ են

  30. Hasmik says:

    Դավոյանին գովաբանող հեղինակը նույնիսկ չի հասկանում, որ նրան անհարմար դրության մեջ է դնում նրան։ Եթե կարծում էք, որ կարելի է հեքիաթներով մարդկանց խաբել, ապա այդ ժամանակները վաղուց արդեն անցել են։ Օրինակ՝ ինչպես նա կարող է արտասահմանյան երկրներում ելույթներ ունենալ գիտաժողովներում, եթե անգլերեն չի տիրապետում։ Մի գուցե նա հոդվածներ ունի հրատարակված այդ երկրներում, դա այլ բան է։ Հիմա փողով ամեն ինչ կարելի է անել։ Կամ մեկ այլ հարցի վերաբերյալ։ Գրել էք, որ նա ՄԱԿ-ի փորձագետ է։ Ներկայացրեք մի հղում այդ կազմակերպության web-կայքից, որտեղ նրա ազգանունը ինչ որ էջում գրված է։ Ինչ վերաբերվում է նրան, որ նա ընդամենը 1 անգամ է անցել տնօրենի մրցույթը, ապա հարց է ծագում՝ ուրեմն մնացած տարիները նա անօրինական է զբաղեցրել այդ պաշտոնը, չե որ նա 17 տարի այդ պաշտոնում է։

    • K says:

      Հասմիկ ջան Դավոյանին գովաբանող հեղինակը՝ Դավոյանն է: Դավոյան ջան կարող ես անգլերեն Քո հոդվածը ներկայացնես ուսանողներին? Մեկ էլ google-ով Դավոյան Սամսոն փնտրում ենք մենակ գալիս է, որ Դուք կոռուպցիոն տեխնոլոգիաների փորձագետ եք.

  31. Hasmik says:

    Գրողի ծոցին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ հանդերձյալ կյանքում Սամսոնը ևս շարունակելու է պաշտոնավարել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930