Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Դատարանները որոշում են կայացնում հօգուտ հանցավոր կողմի»

Սեպտեմբեր 18,2014 21:49

Այսօր` սեպտեմբերի 18-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար» ռեստորանի դիմաց, երբ ինքը եւ մի խումբ ակտիվիստներ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ ցույց էին անում, որտեղից էլ ոստիկանները բռնի կերպով նրան հեռացրել են:  Նա հավելեց, որ մինչ այդ ոստիկաններին ենթակա քրեական տարրերը գողացել էին իր պաստառը:

«Այնուհետեւ հարուցվեց նաեւ վարչական վարույթ: Այդ նույն վարչական վարույթում, երբ որ ոստիկանության ներկայացուցիչը, երբ ես բողոքարկել եմ` դուք ի՞նչ իրավունքով եք հանրային տարածք հանդիսացող մայթից հեռացնում ոչ ավել, ոչ պակաս, բառացիորեն ասաց` ես չգիտեմ` մայթը հանրային տարածք է, թե ի՞նչ է, Հարսնաքարի տնօրինությունից ուզել էին, որ մենք ձեզ հեռացնենք, մենք էլ հեռացրել ենք: Եվ ես այդ եւ նմանատիպ դիրքորոշումների համար գնահատեցի ոստիկանության ներկայացուցիչներին` որպես ստորագույն սրիկա, հանցագործներ, որոնք այդպես ենթարկվում են 1 օլիգարխի կամայականությանը»,- ասաց նա:

Անդրադառնալով դատական նիստին`Վարդգես Գասպարին ասաց, որ քաղաքակիրթ աշխարհը ենթադրում է թափանցիկություն եւ առավելագույն լուսաբանում, իսկ հանցագործ համակարգն ունի առավելագույն փակ եւ չլուսաբանելու համակարգ.

«Եվ ընդհանրապես դատարանները որոշում են կայացնում հօգուտ հանցավոր կողմի, որն է` չլուսաբանվի, իսկ ոստիկանության ներկայացուցչի մեկնաբանությունը, հիմնավորումը, թե որ դա կարող է չարաշահման առարկա դառնալ, նկատի ունենք, որ ոստիկանության դիմակը պատռելու եւ նրանց իրական դեմքը ցույց տալու մասին է: Նույն տրամաբանությամբ ԶԼՄ-ներին ընդհանրապես պետք է փակել. Ցանկացած մեկնաբանություն կարող է չարաշահման առարկա դառնալ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930